Ռենուարի նկար From Wikipedia, the free encyclopedia
Թիավարների նախաճաշը (ֆր.՝ Le Déjeuner des canotiers, անգլ.՝ Luncheon of the Boating Party), ֆրանսիացի նկարիչ Պիեռ-Օգյուստ Ռենուարի (ֆր.՝ Pierre-Auguste Renoir, 1841-1919) կտավը[2], որ նկարվել է 1880-1881 թվականներին։
Թիավարների նախաճաշը ֆր.՝ Le Déjeuner des canotiers | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիեռ-Օգյուստ Ռենուար |
տարի | 1880-1881 |
բարձրություն | 130 |
լայնություն | 173 |
ուղղություն | իմպրեսիոնիզմ |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ, կտավ |
գտնվում է | Ֆիլիպսի ժողովածու[1] |
հավաքածու | Ֆիլիպսի ժողովածու |
մակագրություն | Renoir, 1881 |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Luncheon of the Boating Party Վիքիպահեստում |
1881 թվականի փետրվարին նկարը Ռենուարից գնել է ֆրանսիացի հայտնի հավաքորդ Պոլ Դյուրան-Ռյուելը (ֆր.՝ Paul Durand-Ruel)՝ վճարելով 15000 ֆրանկ, ինչը բավականին մեծ գումար էր այն ժամանակվա համար[3]։ Դյուրան-Ռյուելի մահից հետո՝ 1923 թվականին, նրա որդիները նկարը 125 000 դոլարով վաճառել են ամերիկացի հայտնի հավաքորդ Դունկան Ֆիլիպսին (անգլ.՝ Duncan Phillips), ինչից հետո այն մնացել է նրա հավաքածուում[3][4]։ 1930 թվականին Դունկան Ֆիլիպսի հավաքածուն տեղափոխվել է Վաշինգտոնի Dupont Circle շրջանում գտնվող շենքը, որն այդ ժամանակից ի վեր օգտագործվում է որպես նկարչության թանգարան՝ Ֆիլիպսի հավաքածու (անգլ.՝ The Phillips Collection)[5]:
Կտավը նկարվել է Ֆուրնեզ տանը, որ տեղակայված է Սենա գետի կղզիներից մեկում՝ Շատուում, որ գտնվում է Փարիզից արևմուտք։ Ռենուարը սիրել է այդ վայրն ու այդտեղ է նկարել իր մի քանի կտավները։ Նկարում փաստացիորեն պատկերված է ընկերների հավաքույթ։ Տիրում է ուրախ, անկաշկանդ տրամադրություն, չկա ցուցամոլության ոչ մի դրսևորում, բոլորը գտնվում են բնական վիճակներում, պատահական կեցվածքով[6][7]։ Բազրիքից այն կողմ երևում է խիտ բուսականություն, որի հետևում կարելի է տեսնել Սենան։
Կտավում Ռենուարը նկարել է իր բազմաթիվ ընկերների ու ծանոթների[6][7][8][9][10][11]։
Գյուստավ Կայբոտ (Gustave Caillebotte) |
հայտնի նկարիչ և իմպրեսիոնիստների նկարների հավաքորդ | |
Ալինա Շարիգո (Aline Charigot) |
Ռենուարի բնորդուհին ու նրա ապագա կինը | |
Ալֆոնս Ֆուրնեզ (Alphonse Fournaise) |
Ֆուրնեզ ռեստորանի սեփականատիրոջ որդին, ով պատասխանատու էր նավակների վարձույթի համար, երբեմն օգտագործել է Ժյուլ-Ալֆոնս (Jules-Alphonse) անունը[11] | |
Պոլ Լոտ (Paul Lhôte) |
Ռենուարի մտերիմ ընկերը, արկածախնդիր, լրագրող և գրող | |
Ժաննա Սամարի (Jeanne Samary) |
դերասանուհի, Ռենուարի մի քանի նկարների բնորդուհին | |
Էլեն Անդրե (Ellen Andrée) |
դերասանուհի, Մանեի, Դեգայի ու Ռենուարի բնորդուհին | |
Անտոնիո Մաջիոլո (Antonio Maggiolo) |
իտալացի լրագրող | |
Ռաուլ Բարբյե (Raoul Barbier) |
բարոն, պատերազմի հերոս և Սայգոնի նախկին քաղաքապետ | |
Պիեռ Լաստրենգե (Pierre Lestringuèz) |
ներքին գործերի նախարարության աշխատակից, Ռենուարի մտերիմ ընկերը | |
Շառլ Էֆրուսի (Charles Ephrussi) |
հավաքորդ, հեղինակ և հրատարակիչ, ով հրատարակում էր "Gazette des Beaux-Arts" թերթը (ֆրանս.) | |
[Ժյուլ Լաֆորգ (Jules Laforgue) |
սիմվոլիստ բանաստեղծ և քննադատ | |
Ալֆոնսինա Ֆուրնեզ (Alphonsine Fournaise) |
Ֆուրնեզ ռեստորանի սեփականատիրոջ դուստրը, երբեմն օգտագործել է Լուիզա-Ալֆոնսինա (Louise-Alphonsine) անունը[11] | |
Անջել Լեգո (Angèle Legault) |
ծաղիկներ վաճառող, ով դարձել է բնորդուհի, երգչուհի և դերասանուհի | |
Նկարը որպես մոտիվ է ծառայել ֆրանսիական «Le vernis craque» սերիալի համար, որ նկարահանել է ռեժիսոր Դանիել Ժանոն 2011 թվականին[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.