From Wikipedia, the free encyclopedia
Մարիա Թերեզա (գերմ.՝ Maria Theresia Walburga Amalia Christina, մայիսի 13, 1717[1][2][3][…], Հոֆբուրգ, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմեական կայսրություն - նոյեմբերի 29, 1780[1][2][3][…], Վիեննա, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5][6]), ավստրիական թագուհի 1740 թվականից։ Հաջորդել է հորը՝ Կարլ 6-րդ-ին։ Մինչև 1765 թվականը կառավարել է ամուսնու (կայսր Ֆրանց 1-ին), իսկ 1765 թվականից՝ որդու (Իոսիֆ 2-րդ) հետ։
Պետության կենտրոնացումն ուժեղացնելու նպատակով անց է կացրել բարեփոխումներ (վարչական, մաքսային և այլն, հիմնել պետական խորհուրդ), հովանավորել է արդյունաբերության և առևտրի զարգացումը։ 1768 թվականին հրատարակել է նոր քրեական օրենսգիրք, 1776 թվականին վերացրել խոշտանգումները, ծեծը և այլն։ Յոթնամյա պատերազմում (1756-1763 թթ.) չի կարողացել Պրուսիայից ետ գրավել Սիլեզիան։
Կարլ 6-րդի և Ելիզավետա Քրիստինա Բրաունշվեյգ Վոլֆենբութելսկու ավագ դուստրը, նրա ժառանգը, Պրագմատիկ պատժամիջոցների շնորհիվ, ստացել է զուտ տղամարդկանց դաստիարակություն, որը նրան պատրաստել հսկայական պետության կառավարման համար։ 14 տարեկանում նա արդեն ներկա էր պետական խորհրդի նիստերին։ 1736 թվականին ամուսնացել է լոթարինգների դուքս Ֆրանց Ստեֆանի հետ։ 1740 թվականին գահ է բարձրացել, և առաջին օրվանից հանդիպել է «Ավստրիական ժառանգության» շատ թեկնածուների, ովքեր չէին ցանկանում նրան հանձնել իրենց իրավունքները (տե՛ս Ավստրիական ժառանգության պատերազմներ)։
1748 թվականին կնքված Ախենի պայմանագիրը լուծել է այդ հարցը հոգուտ Մարիա Թերեզայի, բայց Ավստրիան կորցրել է Սիլեզիան։ 1741 թվականի հունիսի 25-ին, Պրեսբուրգ քաղաքի (այժմ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավան) գոթական սուրբ Մարտինա տաճարում Մարիա Թերեզան թագադրվել է Հունգարիայի թագուհի։
1745 թվականին Մարիա Թերեզայի ամուսինը Ֆրանց 1-ին անվամբ կայսր է թագադրվել։ Յոթամյա պատերազմի ժամանակ (1756-1763) Մարիա Թերեզան մասնակցել է Սիլեզիան հետ գրավելու նպատակով, բայց անհաջողության է մատնվել. Սիլեզիան մնացել է Ֆրիդրիխ 2-րդի տիրապետության տակ։ 1765 թվականին մահացել է Ֆրանց 1-ինը, և այրիացած Մարիա Թերեզան իր իշխանակից է նշանակել որդուն՝ (կայսր Իոսիֆ 2-րդին), սահմանափակելով նրա գործունեությունը արքունական, ֆինանսական և ռազմական հարցերով։ 1772 թվականին Մարիա Թերեզան մասնակցել է Ռեչ Պոսպոլիտայի առաջին մասին և ստացել է Գալիցիան։ Օսմանյան կայսրությանը սպառնալիքներով ստիպել է զիջել Բուկովինան (1775)։
Հատկապես կարևոր էր Մարիա Թերեզայի` երկրի ներսում կատարած բարեփոխումները։ Պատերազմից զերծ ժամանակը նա տրամադրում էր վարչության ոլորտում բարեփոխումներ կատարելուն, որտեղ կաշառակերություն և տարատեսակ անօրինություններ էին տիրում։ Մինչև Մարիա Թերեզայի գահ բարձրանալը Ավստրիան աշխարհի ամենահետամնաց երկրներից մեկն էր` բոլոր առումներով։ Դպրոցն ու տպագրությունն ամբողջությամբ Հիսուսյանների տիրապետության տակ էին գտնվում։ Կառավարությունը վախենում էր ձեռք տալ վարչության, դատարանի և ֆինանսական գերատեսչության հին կարգերին, այդ իսկ պատճառով ուշադրությւոն չէին դարձնում պաշտոնյաների չարաշահումներին։
Լինելով եռանդոտ կաթոլիկ, 18-րդ դարի ռեֆորմիստական գաղափարների հակառակորդ և կղերական-արիստոկրատական միահեծանության կողմնակից, Մարիա Թերեզան այնուամենայնիվ արտաքին հանգամանքների բերումով ստիպված էր պետական շահերից ելնելով իր իշխանության տակ գտնվող ոլոտներ համապատասխան բարեփոխումներ մտցնել։ Այդ բարեփոխումները մեծ մասամբ ազդեցին լեհ-գերմանական ժառանգական հողերին, և չանրադարձան Հունգարիային, քանի որ վերջինս իրեն էր վերապահել հին կարգերի պահպանումը։ Վերակազմակերպման գործում Մարիա Թերեզայի գլխավոր օգնականները կոմս Գագուվիցն, իշխան Կաունիցը և կոմս Խոտեկն էին։ Կոմս Գաուգվիցը, ով զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը, ըստ Մարիա Թերեզայի պետության մեջ կարգուկանոն էր մտցրել։ Կալվածատերերի ավատատիրական իշխանությունը սահմանափակվել էր և ենթակա էր պետական իշխանությանը։
Նա հոգում էր գիտության և մշակույթի զարգացման համար, այդ հարցում նրան օգնում էր Գերարդ վան Սթիվենը. հիմնադրել է համալսարաններ, նկարչության և ճատարապետության բարձրագույն դպրոցներ, բարեփոխել է գիմնազիաները, հիմք է դրել հասարակ մարդկանց կրթությանը, դպրոցների ընդհանուր քանակը հասցրել է 6000-ի, Պրահայում, և Ինսբուրքում հանրային գրադարաններ է բացել, Վիեննայում, Գրացում և այլ քաղաքներում աստղադիտարաններ է բացել։ Համաձայնելով Կաունիցայի դիրքորոշման հետ, նա սահմանափակել է եկեղեցիների ազդեցությունը հանրային կրթության ոլորտում և ուժեղացրել պետական իշխանության դերը։ Ճիզվիտների շքանշանը կրթական գործունեության մեջ ավելի էր ենթարկվում պետական իշխանությանը, մինչև 1774 թվականին ոչնչացվեց Կլիմենտ 14-րդի կողմից։
Չնայած արվեստի նկատմամբ ունեցած սիրուն, Մարիա Թերեզան նախընտրում էր ավելորդ գումար չծախսել։ Գահ բարձրանալուց հետո, նա կտրուկ կրճատել է արքունական երգչախմբի քանակը, և նվազեցրել է երաժիշտների պարգևը։ Մինչև այդ ջութակահար և երգահան Ջովաննի Անտոնիո Պյանինը որպես շարքային երաժիշտ տարեկան ստանում էր 1800 գուլդեն, բայց կապելմայստեր դառնալուց հետո նրա ռոճիկը կրճատվեց մինչև 1200 գուլդենի[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.