From Wikipedia, the free encyclopedia
Թեոդոր Շվան (գերմ.՝ Theodor Schwann, դեկտեմբերի 7, 1810[1][2][3][…], Նոյս, Դյուսելդորֆ, Գերմանիա[4] - հունվարի 11, 1882[1][2][3][…], Քյոլն, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ[5]), գերմանացի կենսաբան, բջջային տեսության ստեղծողը։
Թեոդոր Շվան Theodor Schwann | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1810[1][2][3][…] Նոյս, Դյուսելդորֆ, Գերմանիա[4] |
Մահացել է | հունվարի 11, 1882[1][2][3][…] (71 տարեկան) Քյոլն, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ[5] |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Մասնագիտություն | կենսաբան, բժիշկ, ֆիզիոլոգ, համալսարանի դասախոս և բուսաբան |
Հաստատություն(ներ) | HU Berlin և Լյեժի համալսարան |
Գործունեության ոլորտ | կենդանաբանություն |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Ազգային բժշկական ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա, Թուրինի գիտությունների ակադեմիա[5] և Germania zu Würzburg? |
Ալմա մատեր | Բոննի համալսարան, Լյեժի համալսարան, HU Berlin, JMU և Dreikönigsgymnasium? |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[6] |
Ազդվել է | Յոհաննես Մյուլլեր |
Պարգևներ | |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Schwann |
Theodor Schwann Վիքիպահեստում |
Ավարտել է Բոննի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1833)։ Եղել է Լյովենի (1839 թվականից) և Լիեժի (1848-1880) համալսարանների պրոֆեսոր, Լոնդոնի թագավորական ընկերության (1879), Փարիզի (1879) և Բրյուսելի (1841) ԳԱ անդամ։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են մարսողության ֆիզիոլոգիային, նյարդային համակարգի անատոմիային, հյուսվածաբանությանը։ Մարսողական հյութում հայտնաբերել է պեպսին ֆերմենտը (1836)։ Նկարագրել է ծայրամասային նյարդային թելիկների թաղանթը կազմող բջիջները (շվանյան բջիջներ), որոնք կատարում են հենարանային և սնուցման ֆունկցիա, մասնակցում նյարդային թելիկների վերականգնմաև պրոցեսին։ Համադրելով իր և Մ․ Շվայդենի տվյալները՝ Շվանը հանգեց այն եզրակացության, որ կենդանական և բուսական օրգանիզմները կառուցված են միևնույն բջջային սկզբունքով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.