Թաջուրա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Թաջուրա (արաբ․՝ جيبوتي, ֆր.՝ Tadjourah), արևելաաֆրիկյան Ջիբութի պետության խոշորագույն քաղաքներից մեկն է։ Թանջուրահ երկրամասի վարչական կենտրոնը։
Բնակչությունը՝ 22 868 մարդ (2007 թվականի դրությամբ)։
Թաջուրա քաղաքը Ջիբութիի հնագույն քաղաքներից մեկն է, ինչպես նաև հնագույնը Աֆրիկայի արևելյան առափնյայի քաղաքների թվում։ Քաղաքի անվանումը (աֆարերեն՝ Tagórri) ստուգաբանորեն ծագում է tágar (tágor, tógor) բառից, ինչը աֆարերենից թարգամանաբար նշանակում է «ջրի համար տիկ այծի կաշվից», մասնավորապես «ջրով լի»[2]։
Քաղաքը հիմնադրվել է մոտավորապես XII դարում։ Համարվում էր աֆարական սուլթանների նստավայր։ Երկար տարիների ընթացքում տարածաշրջանում եղել է ստրկավաճառության կենտրոն։ XIX դարի երկրորդ կեսին հայտնվել է ֆրանսիական վերահսկողության տակ։ 1884 թվականի սեպտեմբերի 21-ին Թաջուրայի սուլթանությունը հայտարարվել է Ֆրանսիայի պրոտեկտորատ, ըստ որի պետք է ենթարկվեր ֆրանսիական նահանգապետին։
Բարենպաստ աշխարհագրական դիրքը ծոցի ափին քաղաքը դարձրել է կարևոր առևտրային նավահանգիստ Եթովպիա տանող ճանապարհին։ Երկար տարիներ նավահանգստով հիմնականում տեղափոխում էին ստրուկներին և փղոսկր։ Նաև վաճառում էին հացահատիկ, մեղր, ոսկի և այլ ապրանքներ։
Ֆրանսիական կառավարության 1889 թվականի հոկտեմբերի 26-ի հրամանով ստրկատիրությունը պաշտոնապես արգելվեց[3][4]։ XX դարի սկզբին կառուցվեց Ջիբութին և Ադիս Աբեբան իրար կապող երկաթուղային գիծը[5]։
Թաջուրան համարվում է հայտնի տուրիստական վայր։ Հայտնի է իր սպիտակ գույնով ներկված տներով, ինչի շնորհիվ ստացել է «Սպիտակ քաղաք» անվանումը (ֆր.՝ La ville blanche)։ Բացի այդ, Թաջուրան հայտնի է իր գեղատեսիլ տեսարաններով լողափերով։ Ջիբութիի հետ կապվում է լաստանավային փոխադրամիջոցով, գործում է նաև օդանավակայան։
Թաջուրաի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 29.0 (84.2) |
29.2 (84.6) |
31.1 (88) |
33.1 (91.6) |
36.0 (96.8) |
39.7 (103.5) |
41.7 (107.1) |
40.6 (105.1) |
37.6 (99.7) |
34.0 (93.2) |
31.3 (88.3) |
29.7 (85.5) |
34.42 (93.97) |
Միջին օրական °C (°F) | 25.6 (78.1) |
26.3 (79.3) |
27.9 (82.2) |
29.7 (85.5) |
32.4 (90.3) |
35.7 (96.3) |
36.4 (97.5) |
35.6 (96.1) |
34.2 (93.6) |
30.3 (86.5) |
27.8 (82) |
26.2 (79.2) |
30.68 (87.22) |
Միջին ցածր °C (°F) | 22.2 (72) |
23.3 (73.9) |
24.6 (76.3) |
26.2 (79.2) |
28.7 (83.7) |
31.7 (89.1) |
31.1 (88) |
30.5 (86.9) |
30.7 (87.3) |
26.5 (79.7) |
24.2 (75.6) |
22.7 (72.9) |
26.87 (80.38) |
Տեղումներ մմ (դյույմ) | 11 (0.43) |
9 (0.35) |
16 (0.63) |
12 (0.47) |
8 (0.31) |
1 (0.04) |
4 (0.16) |
18 (0.71) |
8 (0.31) |
13 (0.51) |
25 (0.98) |
20 (0.79) |
145 (5.69) |
աղբյուր: Climate-Data.org, altitude: 12m[6] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.