Remove ads
հայ երաժշտագետ, դաշնակահարուհի From Wikipedia, the free encyclopedia
Թամար Ստեփանի Հովհաննիսյան (ապրիլի 14, 1948[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, դաշնակահարուհի։ Արվեստագիտության թեկնածու (1987)։ Հայաստանի կոմպոզիտորների միության (1991), Հայաստանի ժուռնալիստների միության (1994) անդամ[2]։
Թամար Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1948[1] (76 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | երաժշտագետ և դաշնակահարուհի |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն և Ազդակ |
Կրթություն | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան (1966), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1971) և Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1987) |
Անդամակցություն | Հայաստանի կոմպոզիտորների միություն և Հայաստանի ժուռնալիստների միություն |
Թամար Հովհաննիսյանը ծնվել է 1948 թվականին Երևանում։ 1966 թվականին ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտացված դպրոցը։ 1966-1971 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում, 1985-1987 թվականներին՝ Թբիլիսիի Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի դիսերտանտուրայի երաժշտագիտության բաժնում[2]։
1976-1982 թվականներին եղել է «Հայհամերգ» միավորման մենակատար, 1982-1988 և 1992-1993 թվականներին՝ Հայաստանի Հեռուստատեսության և Ռադիոկոմիտեի երաժշտական խմբագրության ավագ խմբագիր, 1988-1992 թվականներին՝ Հայաստանի Հանրագիտարանի գլխավոր խմբագրության արվեստի բաժնի ավագ գիտաշխատող և երաժշտության բաժնի վարիչ։ 1990-ական թվականներին աշխատել է ԱՕԿՍ-ում, եղել է երաժշտական միջոցառումների կազմակերպիչ և բանախոս, 1993-1995 թվականներին՝ «Առագաստ» թերթի մշակույթի բաժնի վարիչ, 1996-1998 թվականներին` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական հարցերով խորհրդատու, 1997-2000 թվականներին՝ «Ազգ» օրաթերթի մշակույթի բաժնի վարիչ, 1995-2007 թվականներին՝ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դաշնակահար[3]։
2004 թվականից Բեյրութի «Ազդակ» օրաթերթի մշակույթի բնագավառի Հայաստանի ներկայացուցիչն է։ 2009-2011 թվականներին եղել է Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մշակութային միջոցառումների կազմակերպիչ և վարող[2]։
Աշխատությունները վերաբերում են հայ կոմպոզիտորական և կատարողական արվեստների խնդիրներին[4]։ Հեղինակ է գրքերի, հոդվածների, հաղորդումների։ Հանդես է գալիս նաև որպես լրագրող, բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ[2][5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.