Remove ads
հայ հեղինակ-կոմպոզիտոր, երգիչ From Wikipedia, the free encyclopedia
Թամար Գաբրիելյան (արևմտահայերեն՝ Թամար Գաբրիէլեան, անգլ.՝ Tamar Kaprelian, հոկտեմբերի 28, 1986[1], Սկոտսդեյլ, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ), ամերիկահայ երգչուհի և երգահան։ Նա առավել հայտնի է 2011 թվականին թողարկված իր առաջին «New Day» (Նոր Օր) սինգլով և 2008 թվականի մարտին OneRepublic խմբի «Apologize» (Ներում) երգի քավրների մրցույթում տոնած հաղթանակով։
Թամար Գաբրիելյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Թամար Մարտիրոսյան |
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1986 (38 տարեկան) Սկոտսդեյլ, Արիզոնա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Փոփ, փոփ ռոք |
Մասնագիտություն | Երգչուհի, երգահան |
Գործիքներ | Վոկալ, դաշնամուր |
Գործունեություն | 2008-ներկա |
Լեյբլ | Interscope Records |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան |
Անդամակցություն | Genealogy |
Կապված | Genealogy |
Կայք | tamarkaprelian.com |
Tamar Kaprelian Վիքիպահեստում |
Թամար Մարտիրոսյանը հայտնի որպես՝ Թամար Գաբրիելյան, ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 28-ին, Սկոտսդեյլում՝, Արիզոնա, ԱՄՆ հայ ծնողներից, բայց մեծացել է Ջորջիա և Կալիֆոռնիա նահանգներում։ Գաբրիելյանը երգչուհու մոր օրիորդական ազգանունն է, որը երգչուհին ընտրել է ի պատիվ իր պապի, ով մահացել է կարիերան սկսելուց մի քանի տարի հետո։ Թամարը աներևակայելիորեն հպարտ է իր ծագումով և ցանկանում է, որ բոլորն էլ իմանան իր հայ լինելու մասին։ Նրա ապուպապերը պատմական Հայաստանից են։ Մորական պապը՝ Ժիրայր Կարպելիանը, ծնվել է Խարբերդում, իսկ նրա կինը՝ Հասմիկ Կարպելիանը՝ Մոսուլում։ Նրանք հանդիպել են Իրաքում, որտեղ երգչուհու պապը տնօրինում էր Մերձավոր Արևելքի ամենանշանավոր տեքստիլ արդյունաբերություններից մեկը։ Հորական պապը՝ Ջորջ Մարտիրոսյանը, ծնվել է Երուսաղեմում, իսկ նրա կինը՝ Վիկտորիա Էվինը՝ Լիվերպուլում։ Վերջիններս հանդիպել են Եգիպտոսում ապա տեղափոխվել են Մանչեսթր, որտեղ հիմնել են հայկական հյուրանոց-ռեստորան։ Նրա ծնողները՝ Ավետիս և Սիլվա Մարտիրոսյանները հանդիպել են Մանչեսթրում, որտեղից արդեն տեղափոխվել են Սկոտսդեյլ՝ մեծացնելով երգչուհուն և նրա եղբորը։
Երաժշտական հետաքրքրությունը սկսվել է այն բանից հետո, երբ երգչուհին հայտնաբերել է Բիլլի Ջոելի և Փոլ Մաքքարթնիի գործերը։
Թամարը 2008-ին թողարկեց իր առաջին «New Day» (Նոր Օր) սինգլը, որը մարտին հաղթեց OneRepublic խմբի «Apologize» (Ներում) երգի քավրների մրցույթում և որպես մրցանակ Ռայան Թեդդերը օգնեց նրան արժանանալ Interscope Records-ի ուշադրությանը, որի հետ էլ ավելի ուշ ստորագրվեց պայմանագիր։ Wax Ltd-ը ձայնագրեց երգչուհու առաջին «New Day» (Նոր Օր) սինգլը։ 2010-ի օգոստոսի 24-ին թողարկվեց նաև Թամարի առաջին ձայնասկավառակը, որը կոչվում է «Sinner or a Saint» (Մեղավոր կամ Սուրբ)։ 2010-ին համերգի ընթացքում նա Far East Movement խմբի հետ երգեց «Like a G6» երգը՝ կատարելով երգչուհի Դևի հատվածները։ 2012-ի հունիսի 19-ին թողարկվեց «California» մինիալբոմը։
2015 թվականի մայիսին, որպես Genealogy սուպերխմբի անդամ, ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում, որը անցկացվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում[2]։
Անվանում | Ալբոմի մանրամասներ |
---|---|
«Sinner or a Saint» |
|
Անվանում | Ալբոմի մանրամասներ |
---|---|
«California..» |
|
«Yours To Keep» |
|
Անվանում | Տարի | Ալբոմ |
---|---|---|
«New Day» | 2009 | «Sinner or a Saint» |
«Face the Shadow» (որպես Genealogy խմբի անդամ) |
2015 | Ոչ ալբոմային սինգլ |
«The Otherside» (համագործակցությամբ Էլհաիդա Դանիի, Էլինա Բորնի, Մարիա Էլենա Կիրիակույի և Ստեֆանի Թոփալյանի հետ) |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.