բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Թաղաղու դեղին (լատին․՝ Asphodeline lutea), թաղաղուազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Թաղաղու դեղին | |
Թաղաղու դեղին | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Asphodelaceae |
Ենթաընտանիք | Թաղաղլուայիններ (Asphodeloideae) |
Ցեղ | Թաղաղու (Asphodeline) |
Տեսակ | Թաղաղու դեղին (A. lutea) |
Միջազգային անվանում | |
Asphodeline lutea Rchb., 1830 |
Բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս է, որն ունի 40-60 սմ բարձրության հասնող տերևակալած հաստ ցողուն։ Տերևները գծային-բզաձև են, նեղ-եռանիստ։ Ծաղկաբույլն ունի խիտ երկար ողկույզի ձև։ Ծաղիկները դեղին են։ Ծաղկապատն ունի 2-2,5 սմ երկարություն, մասերը երկարավուն-նշտարաձև են՝ մեջտեղում կանաչավուն ջղով։ Պտուղը տուփիկ է՝ երկարավուն-գնդաձև , 12-15 մմ երկարությամբ։ Սերմերը գորշավուն են, 6 մմ տրամագծով։ Արմատները պարունակում են լորձ և շաքար[1]։
Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում՝ Իջևան քաղաքի շրջակայքում։ Աճում է նաև Արևմտյան Նախակովկասում, Արևմտյան, Հյուսիսարևմտյան և Հարավարևմտյան Անդրկովկասում, Ղրիմում, միջերկրյածովյան ավազանի երկրներում, Իսրայելում և Հորդանանում[1]։
Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակերևույթից 800-1000 մ բարձրությունների վրա, խոտածածկ լանջերին, անտառի եզրերին, կաղնու և բոխու անտառներում։ Ծաղկում է մայիս ամսին, պտղակալում՝ հունիսին[1]։
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր։ GITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.