Թահմասպ I Սեֆի

Իրանի շահ From Wikipedia, the free encyclopedia

Թահմասպ I Սեֆի

Թահմասպ I, Շահ Թահմասիբ (փետրվարի 22, 1514, Shahabad, Isfahan, Qahab-e Jonubi Rural District, Կենտրոնական շրջան, Սպահան, Սպահանի նահանգ, Իրան - մայիսի 14, 1576, Ղազվին, Իրան), Իրանի շահնշահ, Սեֆյան հարստության երկրորդ շահ։

Սեֆյանների հարստության հիմնադիր Իսմայիլ I-ի ավագ որդին։

Կենսագրություն

Թահմասպ I-ը ծնվել է 1514 թվականին Սպահան քաղաքում։ 1524 թվականին՝ 10 տարեկան հասակում նշանակվել է Իրանի շահնշահ-տիրակալ։ Նրա կառավարման սկզբին թուրքական ղզլբաշների ցեղը պայքար է սկսում իրենց իշխանության հաստատման համար։ Խմբավորումների բոլոր առաջնորդները շահի հրամանով սպանվում են կամ գլխատվում, իսկ ցեղերից մեկն ամբողջությամբ կոտորվում է։

1538 թվականին Թահմասպը զորավար Ալգասի գլխավորությամբ զորքեր է ուղարկում Շիրվանի խռովությունը ցրելու, որի ժամանակ շիրվանյան Դերբենդյան դինաստիայի վերջին արքան՝ Շախրուխը գերի է ընկնում։ Այսպես ժամանակի գերհզոր Շիրվանշահերի պետությունն անկում է ապրում։

Նրա կառավարման տարիները նշանավոր էին Օսմանյան կայսրությունում հոր սկսած մարտերի շարունակմամբ, պատերազմ, որի ժամանակ թուրքական զորքերը երեք անգամ ներխուժում են Պարսկաստան (1534, 1535,1548): Արդյունքում Սեֆյանները կորցնում են իրենց վերահսկողության տակ գտնվող ժամանակակից Իրաքի տարածքը։ Օսմանյան կայսրության հետ կայացած պատերազմի առանցքային պատճառներից մեկը շիա-սեֆյանների և սունի-օսմանների կրոնական անհանդուրժողականությունն էր։ Միայն 1555 թվականին Ամասիա քաղաքում երկու կողմերի միջև կնքվում է հաշտության պայմանագիր[4]։ Այդ պայմանագրի համաձայն Իրաքի հարավային արաբական մասն ու Արևելյան Վրաստանը մնում են Սեֆյանների տիրապետության տակ, իսկ Արևմտյան Վրաստանն ու Հյուսիսային քրդա-թուրքմենական Իրաքի տարածքը անցնում է Օսմանյան կայսրության կազմի մեջ։ Այդ պայմանագրի համաձայն Հայաստանը նույնպես պիտի բաժանվեր երկու տերությունների մեջ[5]։

1559 թվականին Թահմասպի օգնությամբ օսմանյան սուլթան Սուլեյման I-ի որդին՝ Շեհզադե Բայազիդը Կոնիա քաղաքի դիմադրության ժամանակ պարտություն կրելով փախչում է իր եղբայր Սելիմ II-ից։ Երկու տարի անց մեծ փրկագնի և 400 հազար ոսկու դիմաց ազատվելով, գլխատվում է եղբոր՝ Սելիմի և նրա հինգ որդիների կողմից։

Չնայած ռազմական անհաջողություններին, Թահմասպ I-ը լրջորեն զբաղվել է երկրի մշակութային և տնտեսական հացերով։ Շահի օրոք գորգագործությունը դառնում է պետության արդյունաբերական արտադրության գերակա ճյուղը, իսկ պարսկական գեղանկարչությունը Քեմալէդդին Բեհզադի, Աղա Միրաքի և Սուլթան Մուհամեդդի ջանքերով գրանցում է արվեստի ճյուղերի զարգացման մեծ աճ։

Մահացել է 1576 թվականին Կազվին քաղաքում։

Երեխաներ

Որդիներ

  • Շեհզադե Սուլթան Ալի Կուլի Միրզա (1528-1529)
  • Մուհամադ Խուդաբենդե
  • Իսմաիլ II
  • Շեհզադե Սուլթան Միրզա (1538-5 սեպտեմբեր 1545)
  • Շեհզադե Սուլթան Սուլեյման Միրզա (1554-2 նոյեմբեր 1576)
  • Շեհզադե Սուլթան Հայդեր Միրզա (1555-14 մայիս 1576)
  • Շեհզադե Սուլթան Մուստաֆա Միրզա (1557-2 նոյեմբեր 1576)
  • Շեհզադե Սուլթան Մահմուդ Միրզա (1559-24 փետրվար 1577)
  • Շեհզադե Իմամ Կոլի Միրզա (1562-4 փետրվար 1577)
  • Շեհզադե Սուլթան Ալի Միրզա(1563-31 հունվար 1642)
  • Շեհզադե Սուլթան Ահմեդ Միրզա (1564-24 փետրվար 1577)
  • Շեհզադե Զինան Ադբին Միրզա (մահացել է 1576 թվականից հետո)
  • Շեհզադե Մուսա Միրզա (մահացել է 1576 թվականից հետո)

Դստրեր

Բեգում Սուլթան (1567-1591)

Կինեմատոգրաֆիա

«Հոյակապ դար» թուրքական սերիալում Շահ Թահմասպի դերը խաղացել են Գյոքհան Ալքանը ու Սերմեթ Էշիլը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.