From Wikipedia, the free encyclopedia
Թալինի սարավանդ, սարավանդ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագածի լեռնազանգվածի և Ախուրյան գետի միջև։
Բարձրությունը՝ 1250-1800 մ։ Կազմված է նեոգենի և չորրորդականի հրաբխային ապարներից։ Մակերևույթը բլրաթմբային է, թույլ մասնատված։ Կան պարազիտային կոներ, լավային հոսքեր, քարացրոններ։ Մակերևույթի կարևոր տարրերից են Մաստարայի, Զարնջայի և Աշնակի հեղեղատները։ Ցածրադիր մասերում բնական լանդշաֆտը կենսաանապատային է, բարձրադիր մասերում՝ լեռնատափաստանային։ Կան տուֆի, պեմզայի, պեռլիտի պաշարներ։ Անասնապահական, հացահատիկի մշակության, խաղողագործական և պտղաբուծական շրջան է[1][2][3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.