From Wikipedia, the free encyclopedia
Էրմենեհիլդո Անգլադա Կամարասա (ինչպես նաև՝ Անգլադա Կամարասա, իսպ.՝ Hermenegildo Anglada Camarasa, սեպտեմբերի 11, 1871[1], Բարսելոնա, Իսպանիա - հուլիսի 7, 1959[2], Port de Pollença, Pollença, Մալյորկա, Balearic Islands, Իսպանիա), իսպանացի (կատալոնացի) նկարիչ։
Էրմենեհիլդո Անգլադա Կամարասա | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1871[1] |
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա |
Վախճանվել է | հուլիսի 7, 1959[2] (87 տարեկան) |
Մահվան վայր | Port de Pollença, Pollença, Մալյորկա, Balearic Islands, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Կոլարոսսիի ակադեմիա և Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և վիմագրող |
Ոճ | կատալոնյան մոդեռնիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն[3] և Պոստիմպրեսիոնիզմ[3] |
Ուշագրավ աշխատանքներ | Wedding in Seville? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Սանտ Ժորդիի գեղեցիկ արվեստների թագավորական ակադեմիա |
Hermenegildo Anglada Camarasa Վիքիպահեստում |
Սովորել է Բարսելոնայի գեղարվեստի դպրոցում։ Վաղ շրջանի գործերում նկատվում է նրա ուսուցչի՝ Մոդեստ Ուրգելի ազդեցությունը։ 1894 թվականին Անգլադան տեղափոխվել է Փարիզ, ինչն էլ նրան թույլ է տվել մեծ մասամբ ազատվել կախվածությունից (այնուամենայնիվ, Անգլադայի սեփական ոճն ինչ-որ տեղ հարազատ է Դեգային և Տուլուզ-Լոտրեկին, մասամբ՝ Կլիմտին[4][5]): Սովորել է Ժյուլիանի ակադեմիայում և Կոլարոսի ակադեմիայում։
1901 թվականին Սուլոագայի հետ մասնակցել է Դրեզդենի միջազգային ցուցահանդեսին և մեծ հաջողություն է ունեցել:1907 թվականին Վենետիկում և 1910 թվականին Բուենոս Այրեսում արժանացել է ոսկե մեդալների։ 1939-1947 թվականներին ապրել է Ֆրանսիայում։ Նկարչի ստեղծագործություններով հետաքրքրվել են Մաքսիմ Գորկին և Վսևոլոդ Մեյերխոլդը։ Նրա աշխատանքներից մեկը՝ «Իսպանական պարը», գտնվում է Էրմիտաժում, մյուսը՝ «Երեկոյան սրճարանը», 2007 թվականից գտնվում է Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.