Էրատոսթենես Կիրենացի (Ἐρατοσθένης ὁ Κυρηναῖος, մ. թ. ա. 276[1][2][3], Կիրենա, Պտղոմեոսյան Եգիպտոս[2] - մ. թ. ա. 194[2][4][5], Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս[6]), հելլենիստական դարաշրջանի հույն աշխարհագետ, աստղագետ, մաթեմատիկոս և բանասեր։ Մուսեյոնի գրադարանի (հնարավոր է նաև Ալեքսանդրիայի գրադարանի) վարիչ, թագաժառանգ, ապագա Պտղոմեոս IV Փիլոպատոր արքա դաստիարակ։ Ճշգրիտ կերպով հաշվարկել է երկրագնդի շրջագծի (էկվատոր) երկարությունը, ստեղծել է ֆիզիկամաթեմատիկական աշխարհագրության հիմքերը։ Առաջին անգամ կիրառել է «աշխարհագրություն» (գեոգրաֆիա) եզրույթը։ Լինելով պալատական գիտնական Էրատոսթենեսը նաև հորինել է ոտանավորներ ի պատիվ Պտղոմեոսյան հարստության ներկայացուցիչների։ Որպես գիտնական, Էրատոսթենեսը հետաքրքրվել է բազմաթիվ բնագավառներով և այդ տեսակետից նրան հաճախ համեմատում են Արիստոտելի հետ։ Նրան տվել են Բետա ածականը։ Դա նշանակում էր, որ ամեն մի բնագավառում գիտնականների արժանիքները քննարկելիս նա երկրորդ տեղում է եղել։ Էրատոսթենեսի լավագույն աշխատությունները նվիրված են աշխարհագրությանը։ Նրա ժամանակ աշխարհագրությունը գիտական տեսակետից գտնվել է անբավարար վիճակում։ Էրատոսթենեսը կատարել է Երկրագնդի և բնակելի տարածքի (օյկումենայի) մեծությունների չափումը։
Էրատոսթենես Կիրենացի հին հունարեն՝ Ἐρατοσθένης ὁ Κυρηναῖος | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 276[1][2][3] Կիրենա, Պտղոմեոսյան Եգիպտոս[2] |
Մահացել է | մ. թ. ա. 194[2][4][5] Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս[6] |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, աստղագետ, բանաստեղծ, գրադարանավար, պատմաբան, գրող, երաժշտագետ, երաժշտության տեսաբան, աշխարհագրագետ, elegist և փիլիսոփա |
Հաստատություն(ներ) | Ալեքսանդրիայի գրադարան |
Գործունեության ոլորտ | երկրաչափություն, թվերի տեսություն և աշխարհագրություն |
Պաշտոն(ներ) | Ալեքսանդրիայի գրադարանի տնօրեն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[7] |
Հայտնի աշակերտներ | Պտղոմեոս IV Ֆիլոպատոր |
Eratosthenes Վիքիպահեստում |
«Աշխարհագրություն» աշխատություն
Էրատոսթենեսի «Աշխարհագրություն» դասական աշխատությունը բաղկացած է եղել երեք գրքից, չի պահպանվել, սակայն դրա բովանդակությունը մեզ է հասել Ստրաբոնի աշխատությունների շնորհիվ։
«Աշխարհագրություն» աշխատության առաջին գրքում հեղինակը տվել է աշխարհագրության պատմությունը՝ սկսկելվ աշխատանք որ թե Հոմերոսից, այլ հոնիական հին քարտեզներից։ Նա Հոմերոսի հաղորդումները համարել է ամբողջովին մտացածին և դրանք ժխտել է։
Երկրորդ գրքում նա հանգամանորեն շարադրել է Երկրի գնդաձևության տեսությունը։ Երկրի գնդաձևությունը ցույց տալու համար, սովորական ապացույցներից բացի, նա հավանաբար տվել է նաև այլ ապացույցներ, հենվելով այն բանի վրա, որ Լուսնի միևնույն խավարումը տարբեր տեղերում երևում է տարբեր ժամանակ։
Երկրի գնդաձևության մասին խոսելուց հետո Էրատոսթենեսը հիշատակել է նաև Երկրի մեծությունը որոշելու նշանավոր մեթոդի մասին։ Էրատոսթենեսն իր «Աշխարհագրություն» աշխատության մեջ աշխարհագրության պատմությունից և Երկրի գնդաձևության տեսությունից բացի շարադրել է նաև Երկրի մասին ունեցած իր ամբողջ գիտելիքները։ «Աշխարհագրություն» տերմինը առաջին անգամ կիրառել է Էրատոսթենեսը, այդ պատճառով էլ նրան անվանում են «աշխարհագրության հայր»։
Իր աշխատությանը Էրատոսթենեսը կցած է եղել հայտնի աշխարհի քարտեզը։ էրատոսթենեսի մի բանաստեղծությունից երևում է, որ նա իրենց հայտնի աշխարհներից բացի ենթադրել է նաև այլ ցամաքների գոյության մասին։
Նրա աշխատությունից պահպանված բոլոր հատվածները հավաքվել և 1822 թ. «Էրատոսթենիկա» վերնագրով տպագրվել է գերմանացի գիտնական Բեռնհարդի կողմից։
Աղբյուրներ
- Հին Հունաստանի պատմություն, Երևան, 1982։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.