քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Էտոպոզիդ, վաճառվում է էտոպոֆոս անվան տակ, քիմիոթերապիայի դեղամիջոց, որն կիրառվում է բազմաթիվ քաղցկեղների բուժման մեջ[1], այնպիսիք ինչպիսիք են ամորձու, թոքերի քաղցկեղները, լիմֆոման, լեյկեմիան, նեյրոբլաստոման և ձվարանի քաղցկեղը[1]։ Կիրառվում է և՛ ներքին ընդունման, և՛ ներերակային ճանապարհով[1]։
![]() | |
Նույնացուցիչներ | |
CAS համար | 33419-42-0 |
PubChem CID | 36462 |
DrugBank | DB00773 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.046.812 |
Կողմնակի ազդեցությունները շատ հաճախ են[1]։ Դրանց մեջ ներառվում են արյան բջիջների ցածր մակարդակը, փսխումը, ախորժակի կորուստը, լուծը, մազերի կորուստը և տենդը[1]։ Ծանր կողմնակի ազդեցություններն են ալերգիկ ռեակցիան և ցածր զարկերակային ճնշումը[1][2]։ Կիրառումը հղիության ընթացքում ամենայն հավանականությամբ վտանգավոր է պտղի համար[1]։ Պատկանում է տոպոիզոմերազի արգելակիչների ընտանիքին[1]։ Ազդեցության հիմքում ընկած է ԴՆԹ-ի վնասումը[1]։
Էտոպոզիդը բժշկության մեջ կիրառման համար հաստատվել է ԱՄՆ-ում 1983 թվականին[1]։ Այն ԱՀԿ-ի էսենցիալ դեղամիջոցների ցակում է, ինչպես նաև առողջապահության համակարգին անհրաժեշտ ամենաարդյունավետ և ապահով դեղամիջոցներից մեկը[3]։ Մեծածախ առևտրում արժեքն է 3,24-5,18 դոլար 100մգ[4]։ 2015 թվականից Մեծ Բրիտանիայում արժեքը կազմում է 12,15 ֆունտ ստեռլինգ[5]։
Էտոպոզիդը հանդիսանում է քիմիոթերապիայի դեղամիջոց։ Օգտագործվում է Կապոշիի, Էվինգի սարկոմաների, թոքերի, ամորձու քաղցկեղների, լիմֆոմայի, ոչ լիմֆոցիտար լեյկեմիայի և գլիոբլաստոմայի բուժման համար։ Հաճախ տրվում է այլ դեղերի հետ համակցումների տեսքով (ամորձու քաղցկեղի դեպքում համակցում բլեոմիցինի հետ)։ Երբեմն օգտագործվում է ոսկրածուծի կամ ցողունային բջիջների փոխպատվաստման դեպքում[6]։
Տրվում է ներերակային կամ ներքին ընդունման կապսուլների կամ դեղահաբերի տեսքով։ Եթե տրվում է ներերակային ճանապարհով, ապա ներարկման տևողությունն է 30-60 րոպե, քանի որ կարող է գրանցվել ցածր զարկերակային ճնշում։ Զարկերակային ճնշումը ստուգվում է պարբերաբար, համապատասխան կարգավորման արագության։
Հաճախ են՝
Քիչ հաճախ են՝
Երբ տրվում է վարֆարին, հնարավոր է արյունահոսության առաջացում[7]։
Էտոպոզիդը առաջացնում է երրորդային կոմպլեքս ԴՆԹ-ի և տոպիզոմերազ II ֆերմենտի հետ, որը օգնում է ԴՆԹ-ի պարույրի բացմանը, կանխելով ԴՆԹ-ի հատվածների միացումը միմյանց։ Վերջինիս հետևանքով ԴՆԹ-ի հատվածները քանդվում են[8]։ Քաղցկեղային բջիջները ավելի զգայուն են այս ֆերմենտի նկատմամբ ի համեմատ առողջ բջիջների, քանի որ նրանք ավելի արագ են բաժանվում։ Այս ամենի հետևանքով խաթարվում է ԴՆԹ-ի սինթեզը և խթանվում է քաղցկեղային բջիջների ապոպտոզը[6][9]։
Էտոպոզիդը պոդոֆիլոտոքսինի կիսասինթետիկ ածանցյալ է, որը ստացվում է վայրի մանդրակի արմատներից ( լատիներեն անվանումը՝ Պոդոֆիլում պելտատում)։ Ավելի մանրամասն այն պոդոֆիլոտոքսինի գլիկոզիդ է D-գլյուկոզայի ածանցյալի հետ։ Քիմիական կառուցվածքով համարժեք է հակաքաղցկեղային տենիպոզիդինին։ Վերջինս մեթիլ խմբի փոխարեն պարունակում է թիենիլ խումբը[10]։ Երկուսի ստեղծումն էլ հետապնդել է մեկ նպատակ, ստեղծել պոդոֆիլոտոքսինի ավելի քիչ տոքսիկ ածանցյալ[11]։
Նյութի գույնը սպիտակից դեղնաշագանակագույնն է (կրիստալինի փոշի)։ Այն լուծելի է օրգանական լուծիչներում[11]։
Այն օգտագործվում է իր աղի ձևով (էտոպոզիդի ֆոսֆատ):
Առաջին անգամ էտոպոզիդը սինթեզվել է 1966 թվականին և հաստատվել է 1983-ին ԱՄՆ-ի Սննդի և դեղերի կառավարության կողմից[6]։
Մականունը՝ ՎՊ-16 (վոն Վարթբուրգ), կապված է քիմիկոսի անվան հետ, ով սկզբնական շրջանում կատարել է աշխատանքներ դեղի և պոդոֆիլոտոքսինի հետ[12]։ Մեկ այլ գիտնական, ով մասնակցել է պոդոֆիլոտոքսինի վրա հիմնված քիմիոթերապիայի զարգացմանը՝ բժշկական դեղագործ Հարտման Ֆ. Ստեյլինն էր։
Seamless Wikipedia browsing. On steroids.