From Wikipedia, the free encyclopedia
Էվա Ֆառնա (անգլ.՝ Ewa Farna, օգոստոսի 12, 1993[1], Třinec[1]), լեհական ծագմամբ չեխ փոփ երգչուհի։ Ֆարնան չեխերենով թողարկել է 4 ձայնասկավառակ, որոնք Չեխիայում դարձել են պլատինե։ Հետագայում թողարկվել են դրանց լեհերեն տարբերակները։ Ֆարնան Չեխիայի Հանրապետության ամենաերիտասարդ կոմերցիոն հաջողակ երգչուհին է։
Էվա Ֆառնա | |
---|---|
Բնօրինակ անուն | լեհ.՝ Ewa Farna և չեխ․՝ Ewa Chobot Farna |
Ի ծնե անուն | չեխ․՝ Ewa Farna |
Ծնվել է | օգոստոսի 12, 1993[1] (31 տարեկան) Třinec[1] |
Երկիր | Չեխիա |
Ժանրեր | փոփ, փոփ ռոք, ինդի փոփ, էլեկտրոփոփ և Ինդի երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, մոդել, պարուհի, ստուդիական երաժիշտ, հեռուստատեսային դեմք և սցենարիստ |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | Universal Music Group |
Ամուսին | Martin Chobot?[2] |
Պարգևներ | |
Կայք | ewafarna.com |
Ewa Farna Վիքիպահեստում |
Էվա Ֆառնան ծնվել է 1993 թվականի օգոստոսի 12-ին Չեխիայի Հանրապետության Տրշինեց քաղաքում։ Փոքր ժամանակ հաճախել է լեհական տարրական դպրոց և գեղարվեստի դպրոց, որտեղ սովորել է դաշնամուր նվագել և պարել։
2004 և 2005 թվականներին Չեխիայում և Լեհաստանում տաղանդների տեղական մրցույթներում հաղթելուց հետո նրան նկատեց Չեխիայում հայտնի պրոդյուսեր, կոմպոզիտոր և երգերի հեղինակ Լեշեկ Վրոնկան (չեխ․՝ Lešek Wronka)։ 2006 թվականի նոյեմբերի 6-ին՝ 13 տարեկան հասակում, նա թողարկեց իր դեբյուտային «Měls mě vůbec rád» ալբոմը, որը բարձրացավ չեխական չարտերի բարձր հորիզոնականներ և ձեռք բերեց պլատինե կարգավիճակ։ Այդ ալբոմի շնորհիվ Ֆարնան արժանացավ բազմաթիվ հեղինակավոր մրցանակների և դարձավ հայտնի Չեխիայում ու Սլովակիայում։
Երկրորդ՝ «Ticho» ալբոմը թողարկվել է 2007 թվականի հոկտեմբերի 1-ին[3][4]։ Ինչպես առաջին ալբոմը, այս մեկը ևս ստացավ պլատինե կարգավիճակ։ 2008 թվականի նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ «Blíž ke hvězdám» համերգային տեսասկավառակի պրեմիերան, համերգը նկարահանվել էր 2008 թվականի հունիսի 17-ին Պրահայում։ Այդ սկավառակը 2008 թվականին Չեխիայի Հանրապետությունում ամենավաճառված DVD-ն էր։ Ալբոմում տեղ էր գտել 1 լեհերեն երգ՝ «Tam gdzie ty»։
2009 թվականի հոկտեմբերի 26-ին թողարկվեց Ֆարնայի ստուդիական ալբոմը, որը վերնագրվել էր «EWAkuacja»։ Լեհաստանում այդ ալբոմն առաջադրվեց որպես տարվա փոփ-ալբոմ, իսկ ինքը՝ երգչուհին, առաջադրվեց տարվա արտիստ կատեգորիայում։
2010 թվականի նոյեմբերի 5-ին լեհերենով թողարկվեց նոր՝ «EWAkuacja» ալբոմը։ Թողարկումից 2 շաբաթ անց ալբոմն արժանացավ ոսկե կարգավիճակի, իսկ 2011 թվականի մայիսին՝ պլատինե։ Ալբոմի առաջին սինգլ դարձավ «EWAkuacja» երգը, որն արժանացավ բազմաթիվ մրցանակների։
2011 թվականին Էվան որպես Լեհաստանի լավագույն արտիստ արժանացավ «MTV Europe Music Awards» մրցանակի և առաջադրվեց «Եվրոպական լավագույն կատարող» անվանակարգում։ Նա նաև «Český slavík» մրցույթում արժանացավ լավագույն երգչուհի մրցանակի։
2013 թվականի հոկտեմբերի 22-ին թողարկվեց լեհերեն «(W)INNA?» ալբոմը։ 2014 թվականի մայիսի 14-ին տեղի ունեցավ Leporelo սինգլի պրեմիերան։
2014 թվականի հունիսի 7-ին Օպոլեի փառատոնում Էվան ներկայացրեց (W)INNA? ալբոմի երրորդ սինգլը՝ Tajna Misja երգը։
Նոյեմբերի 6-ին երկու սկավառակով թողարկվեց INNA ալբոմը։ Առաջին սկավառակում Էվայի այնպիսի հայտնի երգերն էին, ինչպիսիք են Ewakuacja, Cicho և Znak։ Երկրորդ սկավառակը պարունակում էր երեք նոր երգեր և W Silnych Ramionach սինգլը, որը նախկինում թողարկվել էր կոմպոզիտոր Տոմեկ Լյուբերտի սկավառակով։
2016 թվականին Էվան նշեց իր երաժշտական կարիերայի տասնամյակը։ 2016 թվականի նոյեմբերի 11-ին կունենա մեգահամերգ, որտեղ կկատարի իր բոլոր հիթերը։
Ալբոմներ
Սինգլներ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.