From Wikipedia, the free encyclopedia
Էռնեստ Շեփարդ (անգլ.՝ Ernest Howard Shepard, դեկտեմբերի 10, 1879[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - մարտի 24, 1976[2][5][6][…], Միդհյորստ, Չիչեսթեր, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն և Lodsworth, Չիչեսթեր, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի նկարիչ և գրքերի պատկերազարդող։ Հայտնի է Քենեթ Գրեհեմի «Քամին ուռիների մեջ» և հատկապես` Ալան Միլնի «Վինի Թուխ» գրքերի նկարազարդումների համար։ Հատուկ շարքերում պատկերել է մարդակերպ կենդանիների։
Էռնեստ Շեփարդ անգլ.՝ Ernest Howard Shepard | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1879[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Մահացել է | մարտի 24, 1976[2][5][6][…] (96 տարեկան) |
Մահվան վայր | Միդհյորստ, Չիչեսթեր, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն կամ Lodsworth, Չիչեսթեր, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | Անգլիկան եկեղեցի |
Կրթություն | Colet Court? և Heatherley School of Fine Art? |
Երկեր | Գրքեր Վինի Թուխի մասին և Քամին ուռիների մեջ |
Մասնագիտություն | նկարազարդող, նկարիչ և ծաղրանկարիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Մերի Շեպարդ |
Ernest Howard Shepard Վիքիպահեստում |
Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է, 1907 թվականից աշխատել է «Պանչ» ամսագրում՝ երգիծական կերպով լուսաբանելով պատերազմը (միևնույն ժամանակ արժանացել է Մարմական խաչ շքանշանի` պատերազմում իր քաջության համար)։ 1921 թվականից սկսել է աշխատել որպես հաստիքային ծաղրանկարիչ. «Պանչ» ամսագրում աշխատել է մինչև 1953 թվականը։
Միլնին Շեփարդին առաջարկել է «Պանչի» մեկ այլ հաստիքային նկարիչ՝ Է. Լուկասը (1868-1938)։ Սկզբում Միլնը թերահավատորեն էր վերաբերվում իրենց համագործակցության հեռանկարին և Շեփարդին խնդրում է նկարազարդել մանկական բանաստեղծությունների «Երբ մենք շատ երիտասարդ էինք» (անգլ.՝ When We Were Very Young) ժողովածուն։ Նկարները շատ հաջող համարելով՝ Միլնը պնդում է, որ Շեփարդը նկարազարդի «Վինի Թուխը»։ Արդյունքում Շեփարդը (ինչպես և ինքը՝ Միլնը, և նրա որդին՝ Քրիստոֆեր Ռոբինը) որոշակի հակակրանք ունեին Թուխի հանդեպ՝ համարելով, որ այս պատկերն անարժանորեն ստվերում է նրա մյուս բոլոր գործերը։
Շեփարդի համար որպես Թուխի մոդել ծառայել է ոչ թե Քրիստոֆեր Ռոբինի իրական Վինի Թուխը, այլ իր որդու` Փնթփնթան (անգլ.՝ Growler) անունով արջուկ (ի տարբերություն Վինիի, Փնթփնթանը չի պահպանվել. դրան ոչնչացրել է Շեփարդի շունը)։ 1969 թվականին, Շեփարդի կենդանության ժամանակ, Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում կազմակերպվել է «Թուխի» համար նրա նկարազարդումների 300 ուրվագնկարների ցուցահանդես։
Շեփարդը Թուխին նկարել է յուղաներկով։ Այս եզակի նկարը վաճառվել է 2000 թվականին 285 հազար դոլարով և այժմ ցուցադրվում է կանադական Վինիպեգ քաղաքում (Վիննի արջի հայրենիքում, որի պատվին Թուխն ստացել է իր անունը)։
Շեփարդը գրել է երկու ինքնակենսագրական գիրք. Drawn from Memory (1957) և Drawn From Life (1962): Նրա որդի Գրեմը մահացել է 1943 թվականի սեպտեմբերի 21-ին, Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, երբ նրա նավը խորտակվել է գերմանական սուզանավի կողմից։ Նրա դուստրը՝ Մերին, նույնպես պատկերազարդող է դարձել և նկարազարդել է Պամելա Թրևերսի «Մերի Փոփինսը»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.