Էլիզաբեթ Սինգլթոն Մոս (անգլ.՝ Elisabeth Singleton Moss; հուլիսի 24, 1982(1982-07-24)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[6], ամերիկացի դերասանուհի։ Նա հայտնի է իր աշխատանքով մի քանի հեռուստատեսական դրամաներում՝ արժանանալով այնպիսի մրցանակների, ինչպիսիք են երկու Պրայմ թայմ «Էմմի» և երկու Ոսկե գլոբուս մրցանակներն, ինչը ստիպել է Vulture-ին անվանել նրան «Հեռուստատեսության գագաթնակետի թագուհի»[7]։

Մոսը սկսել է իր դերասանական կարիերան 1990 թվականների սկզբին և առաջին անգամ ճանաչում է ստացել՝ կատարելով Զոուի Բարթլեթի՝ նախագահ Ջոսիա Բարթլեթի դստեր դերը, NBC-ի «Արևմտյան թև» (1999-2006) հեռուստասերիալում։ Ավելի լայն հռչակ է ստացել, կատարելով Փեգի Օլսոնի դերը AMC-ի «Խելագարներ» (2007-2015) դրամատիկ հեռուստասերիալում։ Նա Ոսկե Գլոբուս մրցանակ է ստացել «Մինի սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերասանուհի» անվանակարգում BBC-ի «Լճի գագաթ» (2013) մինի սերիալում իր դերի շնորհիվ, և՝ Պրայմ թայմ «Էմմի» մրցանակներ «Դրամատիկ սերիալի լավագույն գլխավոր դերասանուհի» և «Լավագույն դրամատիկ հեռուստասերիալ» անվանակարգերում «Աղախնի պատմվածքը» (2017-այժմ) հեռուստասերիալի պրոդյուսերի և դերասանուհու գործունեության համար։

Մոսը երկրորդ պլանի դերեր է կատարել «Ընդհատված կյանքը» (1999), «Հասցրու նրան հունական» (2010) և «Մենք» (2019) ֆիլմերում; և գլխավոր դերեր՝ «Այն, ում ես սիրել եմ» (2014), «Քառակուսի» (2017) և «Անտեսանելի մարդը» (2020) ֆիլմերում։ Մոսը կատարել է Վենդի Վասերսթայնի դերը «Հեյդիի հիշողությունները» ֆիլմում, իմչի համար Թոնի մրցանակ է ստացել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։

Վաղ կյանք

Էլիզաբեթ Մոսը ծնվել է Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում՝ Ռոն և Լինդա Մոսերի ընտանիքում, որոնցից երկուսն էլ երաժիշտներ էին; նրա մայրը ջազ և բլյուզ հարմոնիկա նվագող էր[8][9]։ Մոսը կրտսեր եղբայր ունի[10]։ Էլիզաբեթին դաստիարակել են որպես սաենթաբանի[11]։ Նրա հայրն անգլիացի է[12], իսկ մայրը շվեդական ծագում ունի[13]։

Thumb
Մոսը Ֆրեդ Արմիզենի հետ 2009 թվականին

Սկզբում Մոսն ուզում էր պարուհի դառնալ[10]։ Նա ճանապարհորդել է Նյու Յորք բալետ սովորելու համար, ինչից հետո սովորել է Վաշինգտոնի Kennedy Center-ում Սյուզան Ֆարելի հետ միասին[8]։ Այդ բանից հետո Մոսը շարունակել է պարեր սովորել, բայց հիմնականում սկսել է ավելի շատ ուշադրություն տրամադրել դերասանական վարպետությանը[8]։

Անձնական կյանք

Մոսն ունի և բրիտանական, և ամերիկյան քաղաքացիություն։

Նա հանդիպել է Ֆրեդ Արմիզենին 2008 թվականի հոկտեմբերին, և նրանք նշանվել են 2009 թվականի հունվարին, ամուսնանալով 2009 թվականի հոկտեմբերի 25-ին։ Նրանք բաժանվել են 2010 թվականի հունիսին, և 2010 թվականի սեպտեմբերին Մոսը դիմել է ամուսնալուծության համար, որը վերջնականապես իրականացվել է 2011 թվականի մայիսի 13-ին։

Մոսն ինքն իրեն ֆեմինիստ է համարում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.