Էդվին Հերբերտ Լենդ

From Wikipedia, the free encyclopedia

Էդվին Հերբերտ Լենդ

Էդվին Հերբերտ Լենդ (անգլ.՝ Edwin Herbert Land, մայիսի 7, 1909(1909-05-07)[1][2][3][…], Բրիջպորտ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ - մարտի 1, 1991(1991-03-01)[1][2][3][…], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի գիտնական, գյուտարար, Polaroid ընկերության հիմնադիր։ Նա առաջինն էր, ով բևեռացման սկզբունքն օգտագործել է իր շատ գյուտերում, հայտնագործել է միաստիճան ֆոտոլուսանկարումը։ Կատարած գյուտերի համար ստացել է 535 արտոնագիր` այդ ցուցանիշով զիջելով միայն Թոմաս Էդիսոնին։

Արագ փաստեր Էդվին Հերբերտ Լենդանգլ.՝ Edwin Herbert Land, Ծնվել է ...
Էդվին Հերբերտ Լենդ
անգլ.՝ Edwin Herbert Land
Thumb
Ծնվել էմայիսի 7, 1909(1909-05-07)[1][2][3][…]
Բրիջպորտ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
Մահացել էմարտի 1, 1991(1991-03-01)[1][2][3][…] (81 տարեկան)
Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԳերեզմանՄաունթ Օբերն գերեզմանատուն
Բնակության վայր(եր)մոտ Brattle Street?[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգյուտարար, ձեռնարկատեր, ֆիզիկոս և լուսանկարիչ
Գործունեության ոլորտօպտիկա և Բյուրեղաօպտիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[5] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՀարվարդի համալսարան և Norwich Free Academy?
Կոչումպրոֆեսոր
Պարգևներ
Ազատության նախագահական շքանշան

Տեխնոլոգիայի և նորարարության ասպարեզի ազգային մեդալ

[6]

Ֆրեդերիկ Այվսի մեդալ

[7]

Էլիոտ Կրեսոնի մեդալ

[8]

Գիտական ձեռքբերման համար Ուիլյամ Պրոկտերի մրցանակ

Հարոլդ Պենդերի մրցանակ

[9]

SPIE Gold Medal?

[10]

Փերքինի մեդալ

[11]

Հովարդ Փոթսի մեդալ

[12]
Ազգային գիտական մեդալ

Ռամֆորդի մրցանակ

[13]

Ազգային գյուտարարների փառքի սրահ

[14]

Հոլիի մեդալ

[15]

Ռիխտմայերի հիշատակի մրցանակ

[16]

IRI Medal?

Հարվիի մրցանակ

[17]

Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ

[18]

Dennis Gabor Medal and Prize?

[19]
և

Ջոն Սքոթի մեդալ

[20]
 Edwin H. Land Վիքիպահեստում
Փակել

Կարիերա

Լենդը հրեական ծագում ուներ։ Նրա տատն ու պապը (Սոլոմոնովիչներ) 1880-ական թվականներին ԱՄՆ են արտագաղթել Ռուսական կայսրությունից։ Վաղ մանկությունից Էդվին Լենդը փորձարկումներ է արել լույսով, գեղադիտակով, իսկ 1929 թվականին, երբ արդեն Հարվարդի համալսարանի ուսանող էր, աշխարհում առաջին անգամ մշակել ու գծագրել է պոլյարոիդը։

Լենդ Ուիլրայթի լաբորատորիա

1932 թվականին Լենդը Հարվարդի համալսարանի դասախոս, հարուստ ընտանիքի ներկայացուցիչ Ուիլրայթի հետ համատեղ հիմնել է ընկերություն` արևային ակնոցի համար ստեղծված նյութը և լուսանկարչական ապարատի լուսային ֆիլտրերը կոմերցիոն նպատակով կիրառելու համար։ Արդյունքում նրանց միացան այլ ներդնողներ ևս։

Polaroid ընկերությունը

1937 թվականին ընկերությունը վերանվանվում է Polaroid, իսկ ակնոցների առաջին զույգը վաճառքի է հանվում արդեն 1930-ական թվականների վերջերին։ Պահանջարկը մեծանում է, և շուտով ընկերության արտադրանքը ներմուծվում է Եվրոպա ու Ասիա։ 1948 թվականին Polaroid ընկերությունը լուսանկարչական լուսազգայուն նյութեր է արտադրում ակնթարթային լուսանկարահանման համար, որի դեպքում նկարը պատրաստ էր լինում անմիջապես լուսանկարումից հետո[21]։

Նոր տեսակի ֆոտոսարքերն ունեին լուսազգայուն նյութ։ Երևակման գործընթացը սկսվում էր լուսանկարումից անմիջապես հետո` պատրաստի պոզիտիվը տալով մի քանի վայրկյանից։ Միաստիճան գունավոր լուսանկարման լուսային նյութերը, որոնք շուկա են մտել 1962 թվականին, ևս Լենդն է հայտնագործել[22]։

1970-ական թվականների սկզբին Լենդը ձեռնամուխ է լինում ակնթարթային լուսանկարման ինտեգրալ համակարգերի ստեղծմանը, ինչի շնորհիվ անհրաժեշտություն չէր ծագի նեգատիվն ու պոզիտիվը առանձնացնել։ Նոր թողարկման ֆոտոնյութերն ու ֆոտոսարքերը ստանում են Polaroid SX-70 անվանումը։ 1975 թվականին Լենդը ընկերության նախագահից անցնում է ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնին, իսկ 1980 թվականին զբաղեցնում է տնօրենների խորհրդի տնօրենի պաշտոնը։ 1982 թվականին՝ ընկերության նոր արտադրանքի ձախողումից հետո, Լենդը լքում է այս պաշտոնն ու ընկերությունը[23][24]։

Կյանքի վերջին տարիներ

Polaroid ընկերությունից հեռանալուց հետո Լենդը 1980 թվականին հիմնում է Գիտության Ռոուլենդի ինստիտուտը, որտեղ հետազոտություններ էին անցկացվում կենսաբանությունից, ֆիզիկայից, քիմիայից[25]։ Նրա մահից հետո Լենդի օգնականը վերացնում է նրա բոլոր թղթերն ու գրառումները։

Պարգևներ

  • Էլիոթ Կրեսոնի շքանշան (1938)
  • Ջոն սքոթի շքանշան (1938)
  • Ռումպֆորդի մրցանակ (1945)
  • Հոլլի շքանշան (1948)
  • Դադելի միցանակ և շքանշան (1949)
  • Հովարդ Փոթսի շքանշան (1956)
  • Արքայական լուսանկարչական ընկերության շքանշան (1957)
  • Լուսանկարիչերի ամերիկյան ընկերության շքանշան (1960)
  • Ուիլյամ Պրոկտերի մրցանակ գիտական նվաճումների համար (1963)
  • ազատության նախագահական մրցանակ (1963)
  • Ֆրեդերիկ Այվսի շքանշան (1967)
  • ԱՄՆ-ի ազգային գիտական շքանշան (1967)
  • Ռիխտմայերի հիշատակի շքանշան (1971)
  • NAE հիմնադիրների շքանշան (1972)
  • Պերկինի շքանշան (1974)
  • SPIE ուսի շքանշան (1979)
  • Հարոլդ Պենդերի մրցանակ (1979)
  • Հարվիի մրցանակ (1979)
  • ԱՄՆ ազգային շքանշան նոր տեխնոլոգիաների բնագավառում (1988)

1951-1954 թվականներին Լենդը եղել է Արվեստների և գիտության ամերիկյան ընկերության նախագահ։

Հիշատակ

Լենդի հիշատակին ստեղծվել է Էդվին Լենդի շքանշանը։

Ծանոթագրություններ

Գրականություն

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.