հայ ռեժիսոր From Wikipedia, the free encyclopedia
Էդվարդ Մուրադի Մուրադյան (հուլիսի 19, 1907, Խարբերդ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 5, 1979, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ ՀԽՍՀ Թատերական գործիչների միության անդամ (1948)։
Էդուարդ Մուրադյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19, 1907 |
Ծննդավայր | Խարբերդ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 5, 1979 (72 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Երևան |
Կրթություն | Հայկազյան ազգային վարժարան |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ |
Մասնագիտություն | դերասան, ռեժիսոր և թատերական ռեժիսոր |
Աշխատավայր | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Ընտրանի | Մորգանի խնամին, Չախ-Չախ թագավորը և Վերադարձ |
Երեխա(ներ) | Դավիթ Մուրադյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հայաստանի թատերական գործիչների միություն |
Բալետի արտիստ Զարեհ Մուրադյանի եղբայրը։
Էդուարդ Մուրադյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում փաստաբան Մուրադ Մուրադյանի և Մարիամ Մուշյանի ընտանիքում։ 1915 թվականի հայկական ջարդերի հետևանքով ընտանիքը տեղափոխվել է Սիրիա, որտեղ Էդուարդը սովորել և ավարտել է Հալեպի «Հայկազյան» վարժարանը։ Նրա ուսուցիչներն են եղել պոետ Տիրան Կարվարենցը, գրականագետ Փոլ Բորենին և կոմպոզիտոր Բարսեղ Կանաչյանը։ Հենց այդ ժամանակ էլ ընդունվեց Անդրանիկ թատերախումբ, որտեղ խաղաց Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» ներկայացման մեջ գլխավոր՝ Շեյլոքի դերը։
1920-ական թվականներին ընտանիքը տեղափոխվել է Խորհրդային Հայաստան։ 1920-ական թվականների սկզբին ընդունվել է Երևանի Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանի արվեստի ֆակուլտետ։ 1925-1927 թվականներին եղել է Երևանի Առաջին պետթատրոնի, 1928-1930 թվականներին` բանվորական շրջիկ, 1930-1948 թվականներին` Միկոյանի անվան Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան։ Աշխատել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, եղել է դերասանական ֆակուլտետի դեկան, գիտական խորհրդի քարտուղար։ 1948 թվականից եղել է ՀԽՍՀ Թատերական գործիչների միության անդամ[1][2]։ 1948 թվականից մինչև կյանքի վերջ աշխատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում որպես դերասանական ֆակուլտետի օգնական-լաբորանտ, ներկայացումների մասով ղեկավար, դերասանական ֆակուլտետի դեկան։ 1959 թվականից՝ ինստիտուտի գիտնական քարտուղար։ Որպես հասարակական գործունեություն ղեկավարում էր նաև ագիտացիոն կետը, պատի թերթի խմբկոլը, եղել է ընտրական հանձնաժողովի քրտուղար։ Տարբեր տարիներին եղել է Երևանի պիոներների և աշակերտների պալանի, երեխաների գեղարվեստական դաստիարակության թատերական գեղարվեստական ղեկավար։
Տիրապետել է ռուսերեն, ֆրանսերեն, արաբերեն և թուրքերեն լեզուներին։
Մահացել է շարունակական հիվանդության պատճառով։ Թաղվել է Երևանում՝ Շահումյանի 2 -րդ գերեզմանատանը։
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Բեմադրել է հետևյալ ներկայացումները։
Երեխաներ՝
Եղբայրներ՝
Թոռը՝ դերասան Արմեն Մուրադյանը, պապի մասին նկարահանել է «Արտիստ Էդվարդ Մուրադյան» վավերագրական ֆիլմը[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.