հայ երաժշտության ուսուցիչ, դաշնակահար From Wikipedia, the free encyclopedia
Էդուարդ Ասլանի Աբրահամյան (մայիսի 22, 1923[1][2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] - դեկտեմբերի 20, 1986[3], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1966)։
Էդուարդ Աբրահամյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | մայիսի 22, 1923[1][2] Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Երկիր | ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 20, 1986[3] (63 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Մասնագիտություն | դաշնակահար, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս և կոմպոզիտոր |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա[1] |
Պարգևներ |
1950 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան։ 1951–1953 թվականներին որպես կոմպոզիտոր կատարելագործվել է Մոսկվայում։ 1961 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1982 թվականից՝ պրոֆեսոր)։
Հեղինակ է դաշնամուրային 2 կոնցերտների (1950, 1953), սոնատի, 24 պրելյուդների, վարիացիաների, համերգային պիեսների։ Սիմֆոնիկ նվագախմբի համար գրած գործերից են՝ «Հայրենիքիս» պոեմը, «Պարային սյուիտ»–ը։ Պրելյուդներից բացի լայն տարածում են գտել ռոմանսները (այդ թվում՝ Ավետիք Իսահակյանի խոսքերով՝ «Ես երգիչ եմ», «Սև աչերեն», «Հայրենիքիս», «Գիշերն եկավ»)[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.