From Wikipedia, the free encyclopedia
Էդմունդ կամ Էտմոնդ մեք Մաիլ Քոլուիմ (11-րդ դար - 1100, Montacute, South Somerset, Սոմերսեթ, Սոմերսեթ, Անգլիա), Շոտլանդիայի թագավոր Մալքոլմ III-ի ու իր երկրորդ կնոջ՝ Ուեսսեքսի Մարգարեթի որդի։ Նրան կարելի է գտնել շոտլանդական թագավորների որոշ ցուցակներում, բայց չկա վկայություն, որ նա եղել է թագավոր։ Թեև Էդմունդը հավանաբար Մալքոլմի ու Մարգարեթի երկրորդ որդին էր, նրան դուրս են մղել հետագա ժառանգորդությունից, քանի որ նա դավաճանել էր իր եղբայրներին՝ անցնելով իրենց հորեղբայր Դոնալդ III-ի կողմը։
Էդմունդ Շոտլանդացի | |
---|---|
Ծնվել է՝ | 11-րդ դար |
Մահացել է՝ | 1100 |
Վախճանի վայր | Montacute, South Somerset, Սոմերսեթ, Սոմերսեթ, Անգլիա |
Տոհմ | Դանկելդների հարստություն |
կաթոլիկ քահանա | |
Հայր | Մալքոլմ III (Շոտլանդիայի թագավոր)[1][2] |
Մայր | Սուրբ Մարգարեթ՝ Շոտլանդիայի թագուհի[1][2] |
Հավատք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Էդմունդի հոր ու նրա ճանաչված ժառանգորդ Էդվարդի՝ Մարգարեթի ավագ որդու մահից հետո 1093 թվականի նոյեմբերին Էդմունդի հորեղբայր Դոնալդը վերցրել է գահը։ Էդմունդն ու իր կրտսեր եղբայրներ Էդգարը, Ալեքսանդրը և Դավիդը փախել են արտասահման, Անգլիա, որ միանան իրենց խորթ եղբայր Դունկանին Ուիլյամ Ռուֆուսի արքունիքում։
1094 թվականին Դունկանը Ռուֆուսի օրհնությամբ ու անգլիական արքունիքի հողազուրկ ազնվականների ու Լոթիանի հողատերերի օգնությամբ հեռացրել է Դոնալդին գահից։ Ենթադրվում է, որ Էդմունդը, որը տարիքով հաջորդն էր, Դունկանի ճանաչված ժառանգորդն էր։ Ապստամբությունն ստիպել է Դունկանին իր անգլիացի դաշնակիցներին տուն ուղարկել, որից կարճ ժամանակ անց սպանվել է։ Սպանողը Մաել Փեթայրն էր, բայց Ուլստերի տարեգրություններն ու Ուիլյամ Մալմեզբերին համաձայնում են, որ սպանությունը տեղի է ունեցել Դոնալդի ու Էդմունդի հրամանով։
Ինչն է ստիպել Էդմունդին միանալ իր հորեղբորը, անհայտ է։ Ենթադրվում է, որ Դոնալդը նրան նշանակել է իր ժառանգորդ, քանի որ ինքը չի ունեցել որդիներ, և կարծում են, որ Էդմունդին կալվածք է շնորհվել իշխելու համար։
Էդմունդի մորեղբայր Էդգար Էթելինգը 1097 թվականին եկել է հյուսիս ու Դոնալդին քշելով գահից, թագավոր նշանակել Էդգարին, իսկ Ալեքսանդրին՝ նրա ժառանգորդ։ Մինչ Դոնալդին խեղել ու բանտարկել են, ու նա մահացել է 1099 թվականին, Էդմունդն ավելի բախտավոր էր։ Նրա գլուխն ածիլել են ու ուղարկել Քլունիաք վանքը Մոնտակուտում, Սոմերսեթում։ Մահվան ստույգ ժամանակը հայտնի չէ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.