Էդիսոն Ֆլորես Պերալտա (իսպ.՝ Edison Flores Peralta, մայիսի 14, 1994[1][2], Լիմա, Պերու[3]), պերուացի ֆուտբոլիստ, «Օլբորգ» ակումբի և Պերուի հավաքականի հարձակվող։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
Անձնական տվյալներ | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Էդիսոն Ֆլորես Պերալտա | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Պերու | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 14, 1994[1][2] (30 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Լիմա, Պերու[3] | ||||||||||||||
Հասակ | 170 սմ | ||||||||||||||
Քաշ | 77 կգ | ||||||||||||||
Դիրք | Հարձակվող | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Օլբորգ | ||||||||||||||
Համար | 10 | ||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
Էդիսոնն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Ունիվերսիտարիո» ակումբի կազմում։ 2011 թվականին Էդիսոնը ընդգրկվել է թիմի հայտացուցակում այն բանից հետո, երբ երիտասարդական թիմի հետ հաղթել է Լիբերտադորեսի երիտասարդական գավաթի խաղարկությունում և ճանաչվել նրա լավագույն խաղացող։ Օգոստոսի 1-ին «Խուան Աուրիչ» ակումբի դեմ խաղում Էդիսոնը կատարել է իր նորամուտը Պերուի առաջնությունում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Էնդի Պոլոյին[4]։ 2012 թվականի ապրիլի 22-ին «Լեոն դե Ուանուկո» ակումբի դեմ մրցավեճում Էդիսոնը խփել է իր առաջին գոլը «Ունիվերսիտարիո» ակումբի կազմում[5]։
Նույն թվականի ամռանը Էդիսոնը տեղափոխվել է Իսպանական «Վիլյառեալ» ակումբ։ Հիմնական կազմում տիրող մեծ մրցակցության պատճառով Էդիսոնը տեղափոխվել է ակումբի երկրորդ կազմ։ Սեպտեմբերի 30-ին «Բադալոնա» ակումբի հեմ խաղում Էդիսոնը կատարել է իր նորմուտը իսպանական Սեգունդայում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Մոի Գոմեսին[6]։ Դեկտեմբերի 1-ին «Լևանտե» ակումբի երկրորդ կազմի դեմ խաղի ժամանակ Էդիսոնը խփել է իր առաջին գոլն իր նոր ակումբի կազմում[7]։ 2014 թվականի ամռանը Էդիսոնը վերադարձել է «Ունիվերսիտարիո» ակումբի կազմ։
2016 թվականի ամռանը Էդիսոնը տեղափոխվել է դանիական «Օլբորգ» ակումբի կազմ։ Օգոստոսի 15-ին «Էսբերգ» ակումբի դեմ խաղում Էդիսոնը կատարել է իր նորամուտը դանիական Սուպերլիգայում[8]։ Օգոստոսի 28-ին «Օրհուս» ակումբի դեմ խաղում Էդիսոնը խփել է իր առաջին գոլը «Օլբորգ» ակումբի կազմում[9]։
Միջազգային կարիերա
2011 թվականին Էդիսոնը Պերուի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Էկվադորում անցկացվող Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում Էդիսոնը մասնակցել է Արգենտինայի[10], Էկվադորի[11], Բոլիվիայի[12] և Ուրուգվայի[13] հավաքականների դեմ խաղերին։ Ուրուգվայի դեմ խաղում Էդիսոնը 3 գոլ է խփել։
2013 թվականին Պերուի երիտասարդական հավաքականի կազմում Էդիսոնը մասնակցել է Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը, որն անցկացվում էր Արգենտինայում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Վենեսուելայի[14], Բրազիլիայի[15], Պարագվայի[16], Կոլումբիայի[17], Չիլիի[18], երկու անգամ Ուրուգվայի[19][20] և Էկվադորի[21][22] հավաքականների դեմ խաղերին։ Բրազիլիայի և Չիլիի հավաքականների դեմ խաղերում Էդիսոնը մեկական գոլ է խփել։
2013 թվականի օգոստոսի 14-ին Պարագվայի հավաքականի դեմ ընկերական խաղում Էդիսոնը կատարել է իր նորամուտը Պերուի հավաքականի կազմում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Ալբերտո Ռոդրիգեսին[23]։ 2016 թվականի մայիսի 24-ին Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի դեմ խաղում Էդիսոնը խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[24]։
2016 թվականի ամռանը Էդիսոնը հավաքականի կազմում մասնակցել է Ամերիայի գավաթի խաղարկությանը, որն անցկացվում էր ԱՄՆ-ում։ Մրցաշարի ընթացքում Էդիսոնը մասնակցել է Հայիթիի[25], Էկվադորի[26], Բրազիլիայի[27] և Կոլումբիայի[28] հավաքականների դեմ խաղերին։
2018 թվականին Էդիսոնը մասնակցել է աշխարհի առաջնությանը, որն անցկացվել է Ռուսաստանում։ Մրցաշարի ընթացքում Էդիսոնը մասնակցել է Ֆրանսիայի[29], Դանիայի[30] և Ավստրալիայի[31] հավաքականների դեմ խաղերին։
Գոլերը Պերուի հավաքականի կազմում
# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցություն |
---|---|---|---|---|---|---|
01. | 24 մայիսի, 2016 | Ազգային մարզադաշտ, Լիմա, Պերու | Տրինիդադ և Տոբագոյի | 3:0 | 4:0 | Ընկերական խաղ |
02. | 8 հունիսի, 2016 | Ֆենիկս, Գլենդեյլ, ԱՄՆ | Էկվադեր | 2:0 | 2:2 | Ամերիկային գավաթ 2016 |
03. | 12 օգոստոսի, 2016 | Ազգային մարզադաշտ, Սանտյագո, Չիլի | Չիլի | 1:1 | 2:1 | ԱԱ 2018 որակավորման փուլ |
04. | 10 հոկտեմբերի, 2016 | Դեֆենսորես Դել Չակո, Ասունսյոն, Պարագվայ | Պարագվայ | 1:1 | 1:4 | ԱԱ 2018 որակավորման փուլ |
05. | 28 մարտի, 2017 | Ազգային մարզադաշտ, Լիմա, Պերու | Ուրուգվայ | 2:1 | 2:1 | ԱԱ 2018 որակավորման փուլ |
06. | 14 հուլիսի, 2017 | Մարիանո Մելգար, Առեկիպա, Պերու | Ճամայկա | 1:0 | 3:1 | Ընկերական խաղ |
07. | 31 օգոստոսի, 2017 | Մոնումենտալ, Լիմա, Պերու | Բոլովիա | 1:0 | 2:1 | ԱԱ 2018 որակավորման փուլ |
08. | 5 սեպտեմբերի, 2017 | Իլիմպիկո Ատաուալպա, Կիտո, Էկվադոր | Էկվադոր | 0:1 | 1:2 | ԱԱ 2018 որակավորման փուլ |
09. | 23 մարտի, 2018 | Հարդ Պոկ-Ստեդիում, Մայամի, ԱՄՆ | Խորվաթիա | 2:0 | 2:0 | Ընկերական խաղ |
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.