From Wikipedia, the free encyclopedia
Զոնդյան նեղուց (ինդոն.՝ Selat Sunda, սունդ.՝ Selat Sunda), նեղուց Ինդոնեզիայում, Սումատրա և Ճավա կղզիների միջև։ Խաղաղօվկիանոսյան Ճավայի ծովը միացնում է Հնդկական օվկիանոսին[1]։ Երկարությունը 130 կմ է, նվազագույն լայնությունը 26 կմ, նվազագույն խորությունը նավուղում՝ 28 մ։ Հարավարևելյան մասում խորությունը հասնում է ընդամենը 20 մետրի, ինչը խնդիրներ է ստեղծում օվկիանոսային մեծ նավերի համար: Բացի այդ, խոչընդոտներ են հանդիսանում այնպիսի գործոններ, ինչպիսիք են մակընթացային ուժգին հոսանքները, ծանծաղուտների առկայությունը, Ճավա կղզու ափերի մոտ տեղակայված նավթարդյունահանման հարթակները (պլատֆորմները):
Զոնդյան նեղուցում կան հրաբխային ծագում ունեցող բազմաթիվ կղզիներ ու կղզյակներ: Դրանցից է Կրակատաու կղզին, որտեղ գործող նույնանուն հրաբխի[2] 1883 թ. ժայթքումը համարվում է առավել հզորներից մեկը ժամանակակից պատմության մեջ[3]:։
Դեռևս 1960-ական թվականներից Զոնդյան նեղուցի վրայով 30 կիլոմետր երկարությամբ կախովի կամուրջ կառուցելու միջոցով Ճավա և Սումատրա կղզիները միմյանց կապելու ծրագրեր են մշակվել, հաշվարկվել է, որ դրա շինարարությունը կարժենա մոտավորապես 15 միլիարդ ամերիկյան դոլար[4]: 2012 թվականի ապրիլին այդ կապակցությամբ պայմանագիր է կնքվել China Railway Construction Corporation (CRCC) —ի հետ, բայց 2014 թվականի նոյեմբերին Ինդոնեզիայի նոր կառավարությունը հետաձգել է կամրջի շինարարության պլանավորումը[5]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.