From Wikipedia, the free encyclopedia
Զիվար բեկ Գերայ բեկ օղլի Ահմեդբեկով (ադրբ.՝ Zivər bəy Gəray bəy oğlu Əhmədbəyov, 1873, Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 16, 1925, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ), բարձրագույն կրթությամբ առաջին ադրբեջանցի ճարտարապետ[1], 1918-1922 թվականներին Բաքվի գլխավոր ճարտարապետ[2];
Զիվար բեկ Ահմեդբեկով ադրբ.՝ Zivər bəy Əhmədbəyov | |
---|---|
Ի ծնե | Զիվեր բեկ Գերայ բեկ օկլի Ախմեդբեկով |
Ծնվել է | 1873 |
Ծննդավայր | Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 16, 1925 |
Վախճանի վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Գործունեության տարիներ | 1902-1925 |
Կրթություն | Քաղաքացիական ինժեներների ինստիտուտ (1902) |
Ուշագրավ աշխատանքներ | Թեզեփիր մզկիթ |
Zivar bay Ahmadbayov Վիքիպահեստում |
Զիվար բեկ Ահմեդբեկովը ծնվել է 1873 թվականին Շամախիում։ 1910 թվականից ապրել է Բաքվում։ 1902 թվականին ավարտել է Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտը։ Նույն տարվանից մինչև 1917 թվականը Զիվար բեկը աշխատել է որպես Բաքվի գավառական վարչության ճարտարապետ։ Ապա աշխատել է Բաքվի քաղաքապետարանում։ Ադրբեջանական ժողովրդավարական հանրապետության ստեղծումից հետո Զիվար բեկ Ահմեդբեկովը 1918 թվականին դարձավ Բաքվի գլխավոր ճարտարապետ և մնաց այդ պաշտոնում մինչև 1922 թվականը[3]։
1906-1918 թվականների ժամանակաշրջանում Զիվար բեկի նախագծով կառուցվել են «Իմամ» մզկիթը Շամախիում (1909), «Թազափիր» և «Մուրթուզա Մուխտարով» մզկիթները Բաքվում (1905-1912), Էժդերբեկ մզկիթ (1913) և այլն։
Զիվար բեկ Ահմեդբեկովը մահացել է Բաքվում 1925 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.