Remove ads
Ռուս գրող, բանաստեղծուհի, երգչուհի և կոմպոզիտոր From Wikipedia, the free encyclopedia
Արքայադուստր Զինաիդա Ալեքսանդրովնա Վոլկոնսկայա (Зинаида Александровна Волконская; դեկտեմբերի 3 (14), 1789[1][2] կամ դեկտեմբերի 3 (14), 1792[3][4], Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1][2] և Թուրին, Սարդինիայի թագավորություն, Իտալիա[3][5] - փետրվարի 5, 1862[1][3][6][…], Հռոմ, Պապական մարզ[3][1][5][…]), ռուս գրող, բանաստեղծուհի, երգիչ, երգահան, սալոնիստ և ֆրեյլինա, XIX դարի ռուսական մշակութային կյանքում կարևոր գործիչ։ Որպես սիրողական օպերային երգչուհի հանդես է եկել Փարիզում և Լոնդոնում։
Զինաիդա Վոլկոնսկայա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 3 (14), 1789[1][2] կամ դեկտեմբերի 3 (14), 1792[3][4] |
Ծննդավայր | Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1][2] կամ Թուրին, Սարդինիայի թագավորություն, Իտալիա[3][5] |
Մահացել է | փետրվարի 5, 1862[1][3][6][…] |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[3][1][5][…] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | ֆրեյլինա, գրական սալոնի տեր, օպերային երգչուհի, կոմպոզիտոր, բանաստեղծուհի, գրող և երգչուհի |
Ամուսին | Nikita Volkonsky?[3] |
Ծնողներ | հայր՝ Aleksandr Beloselsky-Belozersky?, մայր՝ Varvara Tatishcheva? |
Zinaida Volkonskaya Վիքիպահեստում |
Ծնվել է Թուրինում ռուս դեսպան, իշխան Ալեքսանդր Բելոսելսկի-Բելոզյորսկու ընտանիքում, որը հայրական կողմով սերում էր Բելոզյորսկ քաղաքի միջնադարյան տիրակալներից։ Մայրը Տատիշչևի տոհմից էր, Ռյուրիկովիչների ազգակցուհի։
1808 թվականին Պրուսիայի Լուիզա թագուհու պալատական ֆրեյլինաներից էր և մտերիմ էր Ռուսաստանի կայսր Ալեքսանդր I-ին, որը դարձել է նրա ցմահ նամակագրական ընկերն ու գուցե սիրեկանը։ Բամբասանքներից խուսափելու համար 1810 թվականին ամուսնացել է Ալեքսանդրի ադյուտանտ իշխան Նիկիտա Վոլկոնսկու հետ։ Նրանք աչքի են ընկել Վիեննայի և Վերոնայի վեհաժողովներում։
1817 թվականին տեղափոխվել է Ռուսաստան, իսկ 1822 թվականին՝ Մոսկվա։ 1820-ական թվականներին հյուսիսի «Կորիննան» Մոսկվայի Տվերսկայա փողոցի մի առանձնատան մեջ ուներ գրական և երաժշտական սրահ։ Ադամ Միցկևիչը, Եվգենի Բարատինսկին, Դմիտրի Վենեվիտինովը և Ալեքսանդր Պուշկինը հաճախ էին հյուրընկալվում նրա տանը։ Պուշկինը նրան բանաստեղծորեն անվանել է «Երաժշտության և գեղեցկության թագուհի»։
Ալեքսանդր I-ի մահից հետո նրա ամուսնու եղբայրը՝ Սերգեյ Վոլկոնսկին, կազմակերպել է դեկաբրիստների ապստաբությունը նրա իրավահաջորդ Նիկոլայ I-ի դեմ։ Դեկաբրիստներին աքսորել են Սիբիր, և նրանց կանայք որոշել են հետևել ամուսիններին։ Զինաիդան հրաժեշտի երեկույթ է կազմակերպել այս կանանց համար՝ հարուցելով թագավորի դժգոհությունը։ Նրան սկսել են կասկածել գաղտնի կաթոլիկություն ընդունելու և հավանաբար Հիսուսի միաբանության գործակալ լինելու մեջ։
Այս ճնշումները ստիպել են Զինաիդային 1829 թվականին տեղափոխվել Հռոմ։ Նրան ուղեկցել են որդին և որդու դաստիարակ Ստեփան Շևիրևը։ Հռոմում բնակվել է մի շարք առանձնատներում, այդ թվում՝ Պալացցո Պոլիում, Վոլկոնսկայայի վիլլայում և այլուր։ Նրա սրահի մշտական այցելուների թվում էին Կառլ Բրյուլովը, Ալեքսանդր Իվանովը, Բերտել Տորվալդսենը, Վինչենցո Կամուչինին, Ստենդալը և Վալտեր Սքոթը։ Նիկոլայ Գոգոլն իր «Մեռած հոգիների» մեծ մասը գրել է նրա վիլլայում։
Արքայադուստր Վոլկոնսկայան մահացել է թոքաբորբից (հավանաբար այն բանից հետո, երբ իր տաք վերարկուն փողոցում տվել է մի տարեց կնոջ) և թաղվել է Santi Vincenzo e Anastasio a Trevi գերեզմանոցում։ Մարիա Ֆեյրուեդերի կողմից գրված նրա անգլերեն կենսագրությունը՝ «Ուխտագնաց արքայադուստր. Արքայադուստր Զինաիդա Վոլկոնսկու կյանքը»[7] հրատարակվել է 1998 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.