Մոհամեդ Զեկի Ամդունի (ֆր.՝ Mohamed Zeki Amdouni,դեկտեմբերի 4, 2000(2000-12-04), Ժնև, Շվեյցարիա), շվեյցարիացի ֆուտբոլիստ, անգլիական «Բարնլի» ակումբի և Շվեյցարիայի հավաքականի հարձակվող:

Արագ փաստեր Զեկի Ամդունիֆր.՝ Zeki Amdouni, Քաղաքացիությունը ...
Զեկի Ամդունի
ֆր.՝ Zeki Amdouni
Քաղաքացիությունը  Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 4, 2000(2000-12-04) (23 տարեկան)
Ծննդավայր Ժնև, Շվեյցարիա
Հասակ 1,75 մետր
Դիրք հարձակվող
Փակել

Ակումբային կարիերա

Հանդես է եկել «Սերվետ», «Մեյրին» և «Էտուալ Կարուժ» երիտասարդական ֆուտբոլային թիմերում: 2019 թվականի ամռանը տեղափոխվել է Չելենջ լիգայում հանդես եկող «Լոզանի Ուշի» ակումբ։

2021 թվականի հունիսի 9-ին 2021/22 մրցաշրջանի համար ուղարկվել է Շվեյցարիայի սուպերլիգայի «Լոզանի» առաջին թիմ[1]։ 2021 թվականի հուլիսի 24-ին նորամուտն է նշել «Լոզանի» կազմում՝ մեկնարկային կազմում դուրս գալով «Սանկտ Գալենի» դեմ սուպերլիգայի խաղում[2]։ Օգոստոսի 14-ին Շվեյցարիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչի «Էչիչենսի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Լոզանի» կազմում: Օգոստոսի 22-ին աչքի է ընկել սուպերլիգայում իր նորամուտի գոլով՝ գրավելով «Բազելի» դարպասը: Սուպերլիգայում անցկացրած առաջին մրցաշրջանում 34 խաղում խփել է 12 գոլ «Լոզանի» կազմում, որը վերջին հաշվով դուրս է մնացել Չելենջ-լիգայից: Բացի այդ, Շվեյցարիայի գավաթի 4 խաղարկությունում դարձել է 3 գոլի հեղինակ։

2022 թվականի հունիսի 24-ին երկու տարով վարձավճարով տեղափոխվել է «Բազել»՝ հետգնման տարբերակով[3][4]։ 2022 թվականի հուլիսի 16-ին «Վինտերտուրա» սուպերլիգայի խաղում նորամուտն է նշել «Բազելի» կազմում[5]։ Հուլիսի 21-ին ՈՒԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի 2022/23 որակավորման երկրորդ փուլի «Կրուսեյդերսի» դեմ խաղում «Բազելի» կազմում նորամուտն է նշել եվրոգավաթներում[6]։ Թիմի կազմում առաջին գոլն է խփել օգոստոսի 28-ին՝ «Ցյուրիխի» դեմ սուպերլիգայի խաղում[7]։

Կարիերա հավաքականում

2019 թվականին հանդես է եկել Շվեյցարիայի մինչև 20 տարեկանների հավաքականում։ 2021 թվականին սկսել է խաղալ Թուրքիայի մինչև 21 տարեկանների հավաքականում, որից հետո սկսել է հանդես գալ արդեն Շվեյցարիայի մինչև 21 տարեկանների հավաքականում 2023 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական խաղերում[4][8]։

2022 թվականի հունիսին առաջին անգամ հրավիրվել է Շվեյցարիայի հիմնական հավաքական՝ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգայի 2022/23 մրցաշրջանի Չեխիայի և Պորտուգալիայի հավաքականների դեմ խաղերին։ Պորտուգալիայի հետ խաղում մնացել է պահեստայինների թվում և խաղադաշտ դուրս չի եկել[4]։ Սեպտեմբերի 25-ին հավաքականի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը Ամդունիին փոխարինման է հրավիրել ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգայի 2022/23 մրցաշրջանի վերջին տուրի Չեխիայի հավաքականի դեմ խաղի համար[9]։ Սեպտեմբերի 27-ին Շվեյցարիայի հավաքականի կազմում նորամուտն է նշել Չեխիայի դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով Ռուբեն Վարգասին[10]։

Անձնական կյանք

Ծնվել է Ժնևում (Շվեյցարիա), հայրը թուրք է, իսկ մայրը ծնունդով Թունիսից է[11]։

Ելույթների վիճակագրություն

Միջազգային վիճակագրություն

Մանրամասն տեղեկատվություն Հավաքական, Մրցաշրջան ...
Հավաքական Մրցաշրջան Ընկերական Պաշտոնական Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Շվեյցարիա Շվեյցարիա
2022 001010
2023 004545
Ընդամենը կարիերայի ընթացքում 005555
Փակել

Հանդիպումներ ազգային հավաքականում․

Ընդամենը՝ 5 հանդիպում / 5 գոլ՝ 4 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 0 պարտություն:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.