Եփրատյան կազակներ (ռուս.՝ Ефратские казаки, թուրքերեն՝ Fırat Kazakları), Հայկական բարձրավանդակում ստեղծվելիք ռուսական կազակության նախագիծ[1][2]։

Thumb
Կազակների արշավախումբ

Պատմություն

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ռուսական բանակը հայկական կամավորական ջոկատների օգնությամբ գրավել է Արևմտյան Հայաստանը։ 1916 թվականին Ռուսաստանի կառավարությունը լուծարել է հայկական կամավորական ջոկատները։ Գեներալ Նիկոլայ Յուդենիչը, որը Կովկասյան արշավանքի ժամանակ գլխավորում էր ռուսական բանակի ռազմագործողությունները Օսմանյան կայսրության հայաբնակ շրջաններում, առաջարկել է Արևմտյան Հայաստանում մնացած հայերին իրենց տներից արտաքսելու ծրագիր[3]։ Այդ ժամանակից սկսած, ինչպես վկայում է Ռուբեն Տեր-Մինասյանը, ռուսական կառավարությունը լրջորեն դիտարկում էր ռուս գյուղացիների և կազակների կողմից հայկական հողերը բնակեցնելու հնարավորությունը[4][5] և, այսպես կոչված, Եփրատյան կազակության հիմնումը[1]։

Ռուբեն Տեր-Մինասյանը զուգահեռներ է տանում է Եփրատյան և Կուբանյան կազակությունների միջև. վերջինը հնարավոր եղավ իրագործել միայն չերքեզների ցեղասպանությունից արդյունքում, մաքրելով Չերքեզիայի տարածքը տեղացի ժողովրդից։ Տեր-Մինասյանը գրում է, որ «հայկական կոտորածները պետական անհրաժեշտություն էին Ռուսաստանի համար, ի վնաս թուրքերի և հայերի։ Այս պատճառով է, որ դեռ անթաղ հայ, թուրք և քուրդ դիակների վրա Եփրատյան կազակության ծրագրեր էին որոճվում, հար և նման այն կազակության, որ հիմնվեցին աբխազ, լեզգի և չերքեզ ժողովուրդների դիակների վրա՝ Տերեկում, Կուբանում և Սևծովյան նահանգում»։ Հենց այդ պատճառով, գրում է Տեր-Մինասյանը, 1916 թվականին, երբ Ռուսաստանը իրեն առավել ուժեղ և հաստատուն էր զգում հարավային ճակատում, նա ձգտում էր իրագործել Հայկական հարցի լուծման իր տարբերակը, Առաջին համաշխարհային պատերազմն ավարտին «նա ցրեց հայկական կամավորական գնդերը, որ այդ շրջանին իրենցից շոշափելի ուժ էին ներկայացնում։ Այս՝ պետական անհրաժեշտություն էր, իսկ այսպիսի անհրաժեշտության առջև անարժեք էին ամեն տեսակի բարոյական հասկացողություններ և պարտավորություններ։ Եփրատյան կազակության ծրագիրը հապճեպորեն առաջ էր քշվում նաև այն պատճառով, որ թե՛ Դաշնակցությունը և թե՛ հայ ժողովուրդը այդ օրերին դեմ էին հայկական հողամասերի կցման Ռուսաստանին, մի հանգամանք, որի դեմ Ռուսաստանը փորձում էր օր առաջ զինվել»[1]":

Տեր-Մինասյանի պնդմամբ, «Եփրատյան կազակության ծրագիրը պիտի գար ամբողջացնելու Ռուսիայի դարավոր երազները, կլանելով Արևելքն ու Արևմուտքը մինչև Էնկյուրի, ուր թուրք ցնորատեսների մեկ ամբողջ խումբ, ռուսական ցանցի մեջ առնված, համաթուրանականության երազներն էր որոճում»[1]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.