ամսագիր From Wikipedia, the free encyclopedia
Երևան կամ Երեվան ամսագիր, անվճար տարածվող հայերեն ամսագիր։ Հիմնադրվել է 2012 թվականին։ Այդ ժամանակ «Երևան փրոդաքշնսը» առավելապես հայտնի է ռուսալեզու, սփյուռքահայության համար նախատեսված «Ереван» ամսագրով, որը լույս էր տեսնում 2005-2013 թվականներին։ «Երևանը» թողարկվում է ամեն ամիս, բացի հունվար-փետրվար և հուլիս-օգոստոս ամիսների միացյալ թողարկումներից։ Գլխավոր խմբագիրն Արտավազդ Եղիազարյանն է։
Երևան | |
---|---|
Տեսակ | հանդես |
Լեզու | Հայերեն |
Գլխավոր խմբագիր | Արտավազդ Եղիազարյան |
Հրատարակիչ | Երևան Փրոդաքշնս |
Երկիր | Հայաստան |
Հրատարակության պատմություն | 2012-ից մինչև հիմա |
Հաճախականություն | Ամեն ամիս |
Կայք | imyerevan.com/hy/magazine/issue |
«Երևանի» բովանդակությունն ամբողջովին նվիրված է Երևան քաղաքի անցյալին, ներկային և ապագային։ Բոլոր համարները թեմատիկ են լինում, ինչը ենթադրում է թողարկման նյութերի զգալի մասի թեմատիկ ուղղվածությունը։ 2014 թվականի մարտ ամսվա դրությամբ լույս տեսած 24 թողարկումների թվում են գրականությանը, տրանսպորտին, թանգարաններին, Կոնդին, ծայրամասերին, Փակ Շուկային, ռոքին նվիրված համարներ։
Հատուկ տեղ է հատկացվում քաղաքաշինական և ճարտարապետական խնդիրներին, ինչպես նաև սովորական երևանցիների պատմություններին։
Հայտնի դեմքեր որպես այդպիսին ամսագրում չեն ներկայացվում, բացի մեկ խորագրից՝ «Իմ Երևան», որտեղ հանրահայտ մարդիկ (Ռոլանդ Գասպարյան, Գոռ Սուջյան, Վարդան Պետրոսյան, Քրիստ Մանարյան, Արսեն Գրիգորյան և այլք) պատմում են Երևանի իրենց սիրելի վայրերի, մտքերի, հուշերի մասին։
Հրատարակությունը սերտ կապեր է պահպանում ժամանակակից հայ գրականության ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես, ամսագրի գրական խմբագիրը գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն է, իսկ պարբերաբար էսսեներ և պատմվածքներ գրող հեղինակների թվում են արձակագիրներ Արմեն Օհանյանը, Արամ Պաչյանը, բանաստեղծ Կարեն Անտաշյանը, որոնց նյութերը սովորաբար նվիրված են համարի կենտրոնական թեմային (օրինակ՝ Արմեն Օհանյանի Երևանյան աղբի երգը լույս է տեսել ամսագրի՝ աղբի խնդրին նվիրված համարում)։ Բացի այդ, «Գրողը տանի» մշտական խորագրի շրջանակներում ժամանակից գրողները գրում են էսսեներ Երևանի մասին (խորագրում լույս են տեսել Հովհաննես Իշխանյանի, Հովհաննես Թեքգյոզյանի, Նառա Վարդանյանի, Արեգ Ազատյանի և այլոց տեքստերը)։
Ամսագրի պատկերազարդումները հեղինակել են ինչպես տարբեր տարիների «Երևան փրոդաքշնսի» դիզայն ստուդիայի դիզայներները (Գեղամ Վարդանյան, Սարգիս Անտոնյան, Վիլյամ Կարապետյան), այնպես էլ հրավիրված դիզայներները (Վահրամ Մուրադյան, Սերգեյ «Մեջիք» Նավասարդյան)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.