«Երկար ճանապարհ կարճ օրը» (ռուս.՝ «Длинная дорога в короткий день»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Տիմոֆեյ Լևչուկը։ Թողարկվել է Խորհրդային Միությունում 1972 թվականի հոկտեմբերի 16-ին։

Արագ փաստեր Երկար ճանապարհ կարճ օրը, Երկիր ...
Փակել

Սյուժե

Ֆիլմը պատմում է խորհրդային ֆիզիկոսների մասին և նկարահանվել է Նաթան Ռիբակի «Զինվորներ առանց համազգեստի» (ռուս.՝ «Солдаты без мундиров») վեպի հիման վրա։

Միջուկային ֆիզիկայի ոլորտում հետազոտություններով զբաղվող գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Մաքսիմ Ներչինը (Նիկոլայ Օլյալին) հետազոտության նոր մեթոդ է փորձարկում։ Եվ չնայած մեթոդը իրեն չի արդարացնում, Ներչինը անհիմն վստահությամբ սկսում է կառուցել ավելի հզոր սարք... Նա դրա ստեղծման համար օգտագործում է ինստիտուտի գրեթե բոլոր միջոցները և այնքան վստահ է հաջողության մեջ, որ բարձրաձայն հայտարարում է այդ մասին արտասահմանյան մի սիմպոզիումում՝ դրանով իսկ իր ինստիտուտի վրա հրավիրելով ամերիկյան այն շրջանակների ուշադրությունը, որոնք շահագրգռված են նախևառաջ մահ և ավերածություններ տարածող զենքի ստեղծմամբ։

Խաղաղության համար պայքարը, որի նպատակն է գիտության բարձրագույն նվաճումները ծառայեցնելու մարդկությանը, ֆիլմի հիմնական գաղափարն է։

Ստեղծում

Ֆիլմը նկարահանել են ուկրաինացի կինոգործիչները։ Նրանք փորձում էին ցույց տալ արդիականության հրատապ և սուր թեման՝ քաջությունն ու սկզբունքայնությունը՝ որպես սխրանքի անքակտելի հատկանիշներ[1]։

Ֆիլմը նկարահանվել է Նովոսիբիրսկի Ակադեմգորոդի գիտնականների տանը[2], Սերպուխովում, Խարկովում, ԳԴՀ-ում։ Նկարահանող խմբին մեծ օգնություն են ցուցաբերել ԽՍՀՄ ԳԱ-ի միջուկային ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցները։

Դերերում

  • Նիկոլայ Օլյալին – Ֆիզիկական խնդիրների ինստիտուտի տնօրեն Մաքսիմ Ներչին
  • Տատյանա ՍամոյլովաԵկատերինա Զոլոտորենկո, Ներչինի կինը
  • Եվգենի Սամոյլով – Միխայիլ Պետրովիչ
  • Արկադի Արկադիև
  • Իգոր Դմիտրիև
  • Ռոդիոն Ալեքսանդրով – Կուցևիչ
  • Վիկտոր Խոխրյակով – Շուլգա
  • Դմիտրի Միրգորոդսկի
  • Վիկտոր Չեկմարյով – հաշվապահ
  • Արկադի Տրոշչանովսկի-Ստրումիլին

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.