հայ թատրոնի դերասան, դերասան From Wikipedia, the free encyclopedia
Երանուհի Գարագաշյան (1848, Սկյուտար, Թուրքիա - ապրիլի 16, 1924, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ դերասանուհի։
Երանուհի Գարագաշյան | |
---|---|
Ծնվել է | 1848 |
Ծննդավայր | Սկյուտար, Թուրքիա |
Մահացել է | ապրիլի 16, 1924 |
Մահվան վայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, Ռուսական կայսրություն, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի |
Աշխատավայր | Վարդովյան թատրոն[1] |
Ծնվել է Կոստանդնուպոլսում Ուսկուդար թաղամասում, որտեղ ստացել է նախնական կրթությունը, ավարտել 1861 թ.[3]։ Բեմական ասպարեզ է մտել 1865 թ.՝ Ս. Թղլյանի «Մեծն Տրդատ» պիեսում կատարելով Աշխենի դերը։ Առաջին մեկ-երկու թատերաշրջանում գերազանցապես խաղացել է արական դերեր, Ինչպես Պողի դերը Բ. դը Սեն-Պյերի «Պող և Վերգինե» պիեսում, Թ. Թերզյանի Հովսեփ Գեղեցիկի դերը համանուն պիեսում և այլն։ Նրա բեմական գործունեության ամենափայլուն շրջանն սկսել է 1867 թվականից, երբ դարձել է Հ. Վարդովյանի թատերախմբի պրիմադոննա դերասանուհի և բոլոր ներկայացումներում հանդես է եկել առաջնակարգ դերերով, ինչպես Սանդուխտ (Թ. Թերզյանի «Սանդուխտ կույս»), Անժելիք («Նեղսիրտ բարեգործը»), Հայկանուշ («Կործանումն Ռուբինյան թագավորության»), Թեոդորա («Վենետիկուհին») և այլն։ 1878 թ. միացել է Ս. Պենկլյանի օպերետային խմբին, շրջել է մի շարք քաղաքներ, եղել Ադրիանապոլսում, Ադանայում, Սալոնիկում և Կավալայում, հանդես է եկել Տիգրան Չուխաջյանի և թարգմանական մի քանի օպերետներում։ 1880 թ. իր քրոջ՝ Վերգինե Գարագաշյանի հետ եկել է Թիֆլիս, մեկ թատերաշրջան խաղացել է Թիֆլիսի հայկական խմբերում, Պետրոս Ադամյանի, Սիրանույշի և այլ պոլսահայ դերասանների հետ։ Հաջորդ թատերաշրջանից նորից վերադարձել է Պոլիս, Ս. Պենկլյանի խմբի հետ մեկնել է Եգիպտոս, այնտեղից անցել Բալկանյան երկրներ։ 1887 թ. վերադարձել է Պոլիս, միառժամանակ թողել բեմը, ապա մասնակցել է Կահիրեում կազմակերպված մի շարք ներկայացումների, մեծ հաջողությամբ կատարելով Մարգարիտ Գոթիեի (Ա. Դյումա (որդու) «Կամելիազարդ տիկինը»), Մեդեայի ([«Մեդեա»), Կատարին Հովարդի (համանուն պիեսում) դերերը, արժանանալով եգիպտական մամուլի բարձր գնահատմանը։ 1900-ականների սկզբներին եկել է Թիֆլիս, ամուսնացել է և մինչև կյանքի վերջն ապրել այնտեղ[4]։ Դերերից են՝ Աշխեն (Ս. Հեքիմյանի «Հարմակ և Աշխեն»), Քեթևան (Գ. Սունդուկյանի «Խաթաբալա»), Հեղինե (Ժ. Օֆենբախի «Գեղեցկուհի Հեղինե»), Թերեզա (Մ. Կամոլետտիի «Քույր Թերեզա»)[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.