Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ետկադրային թարգմանություն, ետկադրային ձայնավորում, վոյսովեր (անգլ.՝ voice-over — բառացի «ձայն վերևից»), ձայնավորման տեսակ, որը նախատեսում է ֆիլմի այլ լեզվով նոր ձայնային ճանապարհի ստեղծում, որն այնպես է միքսինգ արած, որ դիտողը լսի և՛ թարգմանությունը, և՛ ֆիլմի բնօրինակ ձայնը։ Թարգմանված ճանապարհի ձայնավորող դերասանների ձայնը լսվում է բնօրինակ ձայնային ճանապարհի վրայից։
Ետկադրային ձայնավորումը կարող է լինել միաձայն (օրինակ, ֆիլմերի և խաղերի «ծովահենական» պատճենները) կամ ձայնագրված դերասանական պրոֆեսիոնալ կամ սիրողական խմբով (երկու և ավել ոգի)։ Թարգմանության այդ տարբերակը շատ են օգտագործում հեռուստաալիքներում, կինովարձույթում չհայտնված ֆիլմերի ձայնավորման համար։ Այս տարբերակը ավելի էժան է, քան կրկնօրինակումը և այն հնարավոր է պատրաստել ավելի կարճ ժամանակահատվածում, քան կրկնօրինակումը։
Տարբերում են պրոֆեսիոնալ և սիրողական (հիմնականում հետաքրքրված կամավորների աշխատանք է) ետկադրային թարգմանություն[1]։
Երբեմն, սիրողական թարգմանությունը սխալմամբ կոչում են «հեղինակային», իսկ ետկադրային թարգմանությունը «կրկնօրինակում»։ Վերջինս հանդիպում է հայկական հեռուստաալիքներում երբ տիտրերի սկզբում նշվում է «Ֆիլմը կրկնօրինակվել է...»
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.