From Wikipedia, the free encyclopedia
Եվգենի Նիկանորովիչ Պավլովսկի (մարտի 5, 1884[1], Բիրյուչ, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 27, 1965[2][1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կենդանաբան, պարազիտոլոգ։ ԽՍՀՄ ԳԱ (1939) և ԽՍՀՄ ԲԳԱ (1944) ակադեմիկոս, Տաջիկստանի ԽՍՀ ԳԱ պատվավոր անդամ (1951), սոցիալիստական աշխատանքի հերոս (1964), բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։
1908 թվականին ավարտել է Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան (1921 թվականից՝ պրոֆեսոր)։ 1942-1962 թվականների կենդանաբանության ինստիտուտի տնօրեն և ԽՍՀՄ ԲԳԱ համաճարակագիտության և մանրէաբանության ինստիտուի պարազիտոլոգիայի և բժշկական կենդանաբանության բաժնի վարիչ (1946 թվականից)։ ԽՍՀՄ աշխարհագրական ընկերության պրեզիդենտ (1952-1964)։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են պարազիտոլոգիայի հարցերին։ Պավլովսկու ղեկավարությամբ կազմակերպվել են բազմաթիվ արշավախմբեր (Միջին Ասիա, Անդրկովկաս, Ղրիմ, Հեռավոր Արևելք և այլն), ուսումնասիրվել տեղաճարակային մակաբուծական, տրանսմիսիվ (փոխանցողական) և այլ հիվանդություններ։ Պավլովսկին հիմնել է մարդու հիվանդությունների վերաբերյալ բնական օջախայնոլթյան ուսմունքը։ Ուսումնասիրել է մի շարք մակաբույծների զարգացման փուլերը և ճիճվային հիվանդությունների ախտածնության հարցերը, արյունածուծ թռչող միջատների ֆաունան և դրանց դեմ պայքարի միջոցները։ Պավլվսկին հեղինակ է պարազիտոլոգիայի մի շարք դասագրքերի և ձեռնարկների։ Եղել է ԽՍՀՄ 2-րդ-4-րդ գումարումների Գերագույն խորհրդային դեպուտատ։ ԽՍՀՄ պետական (1941, 1950) և լենինյան (1965) մրցանակներ։ ԽՍՀՄ ԳԱ Ի․ Մեչնիկովի անվան ոսկե (1949) և ԽՍՀՄ աշխարհագրական ընկերության Մեծ ոսկե (1954) մեդալներ։ Պարգևատրվել է Լենինի 5 և 4 այլ շքանշաններով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.