From Wikipedia, the free encyclopedia
Ենս Յուել (դան․՝ Jens Juel, մայիսի 12, 1745[1][2][3][…], Balslev Parish, Միդելֆարտ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա[4] - դեկտեմբերի 27, 1802[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա), դանիացի նկարիչ, հայտնի է իր բազմաթիվ դիմանկարներով։ Դասվել է 18-րդ դարի Դանիայի առաջատար նկարիչների շարքին[5]։
Ենս Յուել | |
---|---|
Ծնվել է | մայիսի 12, 1745[1][2][3][…] |
Ծննդավայր | Balslev Parish, Միդելֆարտ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 27, 1802[1][2][3][…] (57 տարեկան) |
Մահվան վայր | Կոպենհագեն, Դանիա |
Քաղաքացիություն | Դանիա |
Կրթություն | Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Johan Tobias Sergel, the Swedish sculptor?, A Girl from Holstein?, Niels Ryberg with his Son Johan Christian and his Daughter-in-Law Engelke, née Falbe? և Jean-Armand Tronchin, udsending ved det franske og engelske hof. Schweiz? |
Աշակերտներ | Ֆիլիպ Օտտո Ռունգե, Կասպար Դավիդ Ֆրիդրիխ, Կոնրադ Քրիստիան Բենդել, Էլեոնորա Չերնինգ և Johan Gustaf Wäström? |
Jens Juel Վիքիպահեստում |
Ծնվել է Ֆյուն կղզում, վաղ տարիքից սիրել է նկարել, կրթություն է ստացել Գերմանիայի Համբուրգ քաղաքում, ավարտել է Կոպենհագենի գեղարվեստի ակադեմիան։ 1772-1780 թվականներին ապրել և աշխատել է Հռոմում, Փարիզում և Ժնևում։ Ժնևում նա երկու տարի ապրել է ընկերոջ՝ փիլիսոփա Շառլ Բոննի տանը, որի միջոցով էլ դարձել է Դանիայի ակադեմիայի պատվավոր անդամ։ 1767 թվականին նրան շնորհվել է փոքր ոսկե մեդալ, իսկ 1771 թվականին՝ մեծ ոսկե մեդալ։ 1780 թվականին վերադարձել է հայրենիք։ 1784 թվականից եղել է Կոպենհագենի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, այնուհետև՝ տնօրեն։ Նկարել է դիմանկարներ, բնանկարներ նատյուրմորտներ։ Պատմական թեմաներով մի շարք նկարների հեղինակ է։
Մահացել է Կոպենհագենում՝ 1802 թվականին։
Նկարչի նկարը պատկերված է եղել 1972 թվականին թողարկված դանիական կրոնի վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.