Եղիշե Ավետիսի Մարտիկյան (մայիսի 4, 1904[1], Վանիկ, Բաղեշ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - սեպտեմբերի 25, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային արվեստաբան-նկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961 թ.)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Եղիշե Մարտիկյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4, 1904[1] |
Ծննդավայր | Վանիկ, Բաղեշ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Վախճանվել է | սեպտեմբերի 25, 1988 (84 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1936)[1] |
Մասնագիտություն | արվեստագետ և նկարիչ |
Պարգևներ | |
Եղիշե Մարտիկյան Վիքիդարանում |
Կենսագրություն
1936 թվականին ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ 1936-1937 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1954 թվականից՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1945-1954 թվականներին՝ պրոռեկտոր և արվեստի պատմության ամբիոնի վարիչ, 1970 թվականից՝ պրոֆեսոր)։
Մենագրություններ
Մարտիկյանը գրել է մի շարք մենագրություններ՝
- «Ստեփան Աղաջանյան» (1956 թ.)
- «Խորհրդային Հայաստանի կերպարվեստը» (1956 թ., ռուսերեն, հեղինակակից Պարսամյան Ռ.)
- «Ռեմբրանդ» (1959 թ.)
- «Հակոբ Կոջոյան» (1961 թ.)
- «Այծեմնիկ Ուրարտու» (1962 թ.)
- «Փանոս Թերլեմեզյան» (1964 թ.)
Մարտիկյանի հեղինակությամբ հրատարակվել է «Հայկական կերպարվեստի պատմություն»-ը (գիրք 1-2; 1971-1975 թթ.)
Երփնագրեր
Երփնագիր գործեր՝
- «Հին Երևան», 1936 թ.
- «Արարատ», 1947 թ.
- «Ինքնանկար», 1968 թ.
- «Նատյուրմորտ գորգով», 1985 թ.
- «Ծաղիկներ», 1986 թ.
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.