From Wikipedia, the free encyclopedia
Ելենա Վալերեվնա Միլաշինա (ռուս.՝ Елена Валерьевна Милашина, 1977[2][3][4], Դալնեգորսկ, Q37782907?, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս լրագրող, «Նովայա Գազետա» հատուկ ծրագրերի բաժնի հատուկ թղթակից և խմբագիր։
Ելենա Միլաշինա ռուս.՝ Елена Милашина[1] | |
---|---|
Ծնվել է | 1977[2][3][4] |
Ծննդավայր | Դալնեգորսկ, Q37782907?, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ (2001) |
Մասնագիտություն | լրագրող, իրավապաշտպան, գրող, լրագրող, խմբագիր և investigative journalist |
Աշխատավայր | Նովայա Գազետա |
Պարգևներ և մրցանակներ | |
Elena Milashina Վիքիպահեստում |
Ելենա Միլաշինան ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 28-ին, Պրիմորիեի երկրամասի Դալնեգորսկ քաղաքում։ Սովորել է Ամուրսկ քաղաքի դպրոցում։ 1994-1995 թվականներին մասնակցել է FLEX փոխանակման ծրագրին, ինչն էլ նրան օգնել է հետագայում ընդունվել Մոսկվայի պետական համալսարան[12]։
Սովորելու ընթացքում` 1997 թվականից, Ելենա Միլաշինան սկսել է աշխատել «Նովայա Գազետա» թերթում որպես լրագրող և թղթակից։ Նրա դաստիարակներից մեկը Աննա Պոլիտկովսկայան էր։ 2000 թվականին Ելենա Միլաշինան հրատարակել է Կուրսկի ատոմային սուզանավի աղետի վերաբերյալ մի շարք նյութեր, որոնց համար նա ստացել է Ռուսաստանի լրագրողների միության «Ռուսաստանի ոսկե գրիչ» մրցանակը՝ «Լրագրողական հետաքննություններ» անվանակարգում։ 2001 թվականին ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը։ Ելենա Միլաշինայի մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը ընդգրկում էր կոռուպցիայի, Հյուսիսային Կովկասում և Չեչնիայում մարդու իրավունքների ոտնահարման, մասնավորապես, Բեսլանում ահաբեկչական գործողության հետաքննության (2004), Աննա Պոլիտկովսկայայի (2006) և Նատալյա Էստեմիրովայի (2009) սպանությունների և Հարավային Օսիայում (2008) հակամարտության թեմաներով նյութերի հրապարակումը։ 2009 թվականի հոկտեմբերին Ելենա Միլաշինան դարձաել է Human Rights Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպության ամենամյա մրցանակի դափնեկիր[13]։ 2006 թվականի փետրվարի 16-ին Միլաշինան Բեսլանում հարձակման է ենթարկվել[14]։
2010 թվականի մարտին Ելենա Միլաշինան ստորագրեց Ռուսաստանի ընդդիմության կոչը՝ «Պուտինը պետք է հեռանա»։ 2012 թվականի ապրիլի 5-ին Ելենա Միլաշինան ծեծի ենթարկվեց Մոսկվայի մերձակայքում գտնվող Բալաշիխայում։ Հարձակվողները դաժան ծեծի էին ենթարկել և թալանել նրան, իսկ ոստիկանական պարեկությունը ժամանել էր մեկուկես ժամ անց և օգնություն չէր ցուցաբերել[15]։
2013 թվականի մարտի 8-ին Ելենա Միլաշինան պարգևատրվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի «Աշխարհի համարձակ կանայք» հատուկ մրցանակով։
Լրագրողական անվախ և քաջարի աշխատանքի համար, Ռուսաստանում և հարևան երկրներում մարդու իրավունքների պաշտպանության համար մենք Ելենա Միլաշինային ճանաչել ենք որպես համարձակ կին։ - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերի |
Մրցանակը Ելենա Միլաշինային էր հանձնել ԱՄՆ նախագահի կինը` Միշել Օբաման[16]։
2015 թվականին Ելենա Միլաշինան զբաղվում էր Նոժայ-Յուրտ թաղամասի ոստիկանության բաժնի պետի և անչափահաս աղջկա ամուսնության հետաքննության գործով։ Այս դեպքի հետաքննության հետ կապված նա մահվան սպառնալիքներ էր ստացել[17].։
2017 թվականին Ելենա Միլաշինան դարձավ Չեչնիայում գեյերի զանգվածային հետապնդման հետաքննության հեղինակ, որի հետ կապված էլ ստացել էր մեծ թվով սպառնալիքներ։ 2019 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Նովայա Գազետա»-ի և «Միլաշինան ընդդեմ Ռուսաստանի» գործով արձանագրել էր խոսքի ազատության խախտում ռուսաստանյան դատավարության ընթացքում և 2003 թվականին հրապարակված Միլաշինայի հոդվածով «Կուրսկի գործը» պետք է վերաբացվի[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.