Եբրայերենի այբուբեն

From Wikipedia, the free encyclopedia

Եբրայերենի այբուբեն

Եբրայերենի այբուբեն կամ հրեական գիր, բաղկացած է արամեական ծագում ունեցող 22 տառերից, որոնք հայտնի են նաև «քառակուսի գիր» անունով։ Գործածվում է եբրայերենում, իդիշում և հրեական այլ լեզուներում։ Ինչպես և սեմական լեզուների մեծամասնության գիրը, եբրայական գրի ուղղությունն աջից ձախ է։ Արդյունքում եբրայերեն գրքերը սկսվում են այնտեղ, որտեղ այլ լեզուներով գրվածներն ավարտվում են։

Արագ փաստեր Եբրայերենի այբուբեն, Տեսակ ...
Եբրայերենի այբուբեն
Thumb
Տեսակկոնսոնանտային գիր (աբջադ), միատառ այբուբեն, բնագիր և Այբուբեն ՝ հիմնված եբրայերեն գրերի վրա
Կազմված էי, ל և מ ם
Ժառանգված համակարգարամյան գրեր
ISO 15924Hebr
 Hebrew alphabet Վիքիպահեստում
Փակել

Այբուբեն

Եբրայական գիրը բաղաձայնային է՝ տառերը մեծ մասամբ նշում են բաղաձայն հնչյունները, նաև այն ձայնավորները, որոնք հին եբրայերենում երկար էին։ Եբրայերեն տառերը չեն բաժանվում մեծատառերի ու փոքրատառերի, սակայն մեծապես տարբերվում են տպագիր ու ձեռագիր տառերը։ Տառերն ունեն նաև թվային արժեք։ Հին եբրայերենի հետ համեմատած՝ տառերի հնչյունական որակն արդի եբրայերենում կրել է որոշ փոփոխություններ, քանի որ արդի եբրայերենն ամբողջությամբ չի պահպանել հին եբրայերենի հնչյունական համակարգը։

Ձայնավորներ

Եբրայերենի մնացած ձայնավորները նշվում են կետերից ու գծիկներից կազմված հատուկ նշաններով՝ ձայնանիշերով (եբրայերեն՝ նեկուդոթ), որոնք, բացի մեկից, դրվում են տառի տակ և ընթերցվում նրանից հետո։ Ձայնանիշերով գրությունը կոչվում է ձայնավորված գրություն։ Այս գրությամբ, որպես կանոն, տպվում են բանաստեղծական ժողովածուները, կրոնական ու մանկական գրքերը, եբրայերեն լեզվի ուսումնական ձեռնարկներն ու բառարանները։ Այդուհանդերձ, տեքստերի մեծ մասը ձայնանիշեր չունի, իսկ այսպիսի գրությունը կոչվում է չձայնավորված։

Տառերի գծագրությունը և արտասանությունը

Մանրամասն տեղեկատվություն Տառ, Թվային արժեք ...
Տառ Թվային արժեք Անվանումը Տառադարձություն Արտասանությունը (МФА)
Սկիզբ Վերջ Ստանդարտ Աշքենազյան Իվրիտ Հայկական Միջազգային Պարզեցված Իսրաելյան Աշքենազյան Սեֆերիդյան Վերականգնված
ՄիշնայինԱստվածա-
շնչային
1 א 1ԱլեֆԱլեֆאָלֶף ', ա, եʾ' [ ʔ, - ][ — ][ ʔ, - ][ ʔ, - ][ʔ ]
2 ב 2Բեթ (Վեթ)Բեյս (Վեյս)בֵּית բ, վb, ḇb, v [ b, v ][b, v~v̥ ][ b, b~β~v ][ b, β ][ b ]
3 ג 3ԳիմելԳիմլגִימֶל գg, ḡg [ ɡ ][ɡ~ɡ ̊][ ɡ, ɡ~ɣ ][ ɡ, ɣ ][ ɡ ]
4 ד 4ԴալեթԴոլեսדָלֶת դd, ḏd [ d ][ d~d̥ ̊][ d̪~ð ][ d̪, ð ][ d ̪]
5 ה 5ՀեՀեյהֵא հh, Ḏh [ h~ʔ, - ][ h, — ][ h, — ][ h, — ][ h ]
6 ו 6ՎավՎովוָו վww [ v ][ v~v̥ ][ v ][ w ][ w ]
7 ז 7ԶաինԶաինזַיִן զzz [ z ][ z~z̥ ][ z ][ z ][ dz ]
8 ח 8ԽեթԽեսחֵית խh՝, x [ χ~ħ ][ x ][ ħ ][ ħ, x ][ ħ, x ]
9 ט 9ՏեթՏեսטֵית տ [ t ][ t ][ t̪ ][ t̪ˁ ][ t̪ʼ ]
10 י 10ՅոդՅուդיוֹד իyy [ j ][ j ][ j ][ j ][ j ]
11 ‭כך 20Կաֆ (Խաֆ)Կոֆ (Խոֆ)כָּף կ, խk, ḵk, kh [ k, χ ][ k, x ][ k, x ][ k, x ][ k ]
12 ל 30ԼամեդԼոմեդלָמֶד լll [ l ][ l~ɫ ][ l ][ l ][ l ]
13 ‭מם 40ՄեմՄեմמֵם մmm [ m ][ m ][ m ][ m ][ m ]
14 ‭נן 50ՆունՆունנוּן նnn [ n ][ n ][ n̪ ][ n̪ ][ n̪ ]
15 ס 60ՍամեխՍոմեխסָמֶך սss [ s ][ s ][ s ][ s ][ ts ]
16 ע 70ԱինԱինעַיִן `, ա, ե`` [ ʔ ~ ʕ, – ][ — ][ ʕ, ŋ, – ][ ʕ, ɣ ][ ʕ, ɣ ]
17 ‭פף 80Պե (Ֆե)Պեյ (Ֆեյ)פֵּא պ, ֆp, php, ph [ p, f ][ p, f ][ p, f ][ p, ɸ ][ p ]
18 ‭צץ 90ՑադիՑոդի, Ցոդիկצָדִי ց [ ʦ ][ ʦ ][ ʦ ][ sˁ ][ʦʼ, ʧʼ, t͡ɬʼ]
19 ק 100ԿոֆԿուֆקוֹף կkk [ k ][ k ][ k ][ q ][ kʼ ]
20 ר 200ՂեշՂեյշרֵיש ղrr [ ʁ ][ ʀ ][ r~ɾ ][ ɾ ][ ɾ ]
21 ש 300Շին (Սին)Շին (Սին)שִין շ, սš, śsh, lh [ ʃ, s ][ ʃ, s ][ ʃ, s ][ ʃ, ɬ ][ ʧ, t͡ɬ, s ]
22 ת 400ԹավԹով (Սով)תָו թt, ṯt, th [ t ][ t, s ][ t̪, θ ][ t̪, θ ][ t̪ ]
Փակել

Տառերի անուններն ու արտասանությունը

Ստորև բերված աղյուսակում ներկայացվում են տառերի անվանումները՝ ըստ արդի եբրայերենում ընդունված արտասանության (թեև հին եբրայերենում տառերի անվանումներն էապես չեն տարբերվում արդի եբրայերենում ընդունված ձևերից), ինչպես նաև տառերի արտասանությունը հին եբրայերենում և արդի եբրայերենում։ Աղյուսակից հետո բերված են ծանոթագրություններ, որոնցում բացատրվում են տառերի արտասանական առանձնահատկությունները հին եբրայերենում։

Մանրամասն տեղեկատվություն Տառը, Անունը ...
Տառը Անունը Արտասանությունը
(հին եբրայերենում)(արդի եբրայերենում)
א Ա՛լեֆ [1] -, ’
ב Բեթ (վեթ) վ վ
בּ բ բ
ג Գի՛մել ղ գ
גּ գ
ד Դա՛լեթ դ[2] դ
דּ դ
ה Հե հ հ
ו Վավ վ (օ, ու) վ (օ, ու)
ז Զա՛յին զ զ
ח Խեթ խ[3] խ
ט Տեթ տ[4] տ
י Յոդ (յուդ) յ (ի, է) յ (ի, է)
כ Կաֆ (խաֆ) խ խ
כּ կ կ
ל Լա՛մեդ լ լ
מ Մեմ մ մ
נ Նուն ն ն
ס Սա՛մեխ ս ս
ע Ա՛յին [5] -
פ Պե (ֆե) ֆ ֆ
פּ պ պ
צ Ցա՛դի ց[6] ց
ק Կոֆ կ[7] կ
ר Ղեշ ղ ղ
שׁ Շին (սին) շ շ
שׂ ս ս
ת Տավ թ[8] տ, թ
תּ տ
Փակել

Նշումներ

Աղբյուրներ

Տես նաև

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.