From Wikipedia, the free encyclopedia
Դևիդ Օուեն Ռասսել (անգլ.՝ David Owen Russel, օգոստոսի 20, 1958[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։ «Օսկար»-ի նոմինանտ է «Լավագույն ռեժիսորական աշխատանք» կատեգորիայում «Մարտիկ», «Իմ ընկերը խենթ է» և «Խաբեություն ամերիկյան ձևով» ֆիլմերի համար,իսկ վերջին երկու կինոնկարի համար հանդես է եկել նաև որպես սցենարի հեղինակ։ Բազմիցս դարձել է «Ոսկե Գլոբուս» -ի նոմինանտ, ռեժիսուրայի ու սցենարի համար «Մարտիկը», «Իմ ընկերը խենթ է» և «Խաբեություն ամերիկյան ձևով» ֆիլմերով։
Դևիդ Ռասսել | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20, 1958[1][2][3][…] (66 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Ամհերստի քոլեջ և Mamaroneck High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտացում | կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ, գրող և ռեժիսոր |
Ամուսին | Janet Grillo? |
IMDb | ID ID 0751102 |
Ռասսելը ծնվել է 1958 թ.-ին Նյու- Յորքում։ Նրա պնդմամբ ծնողները (մայրը իտալական արմատներով կաթոլիկ , հայրը` հրեա) դաստիարակել են իրեն աթեիստական աշխարհայացքի ոգով ։ 1981 թ.-ին ավարտել է մասնավոր քոլեջ քաղաքագիտության ոլորտի աշխատակցի դիպլոմով։ Առաջին ռեժիսորական աշխատանքի փորձը խաղարկային կինոյում կատարել է 36 տարեկանում։ Սև կատակերգություն «Spanking the Monkey» ֆիլմի համար Ռասսելը ստացավ հանդիսատեսի համակրանքի մրցանակ Սանդենս փառատոնում և Անկախ ոգու մրցանակ որպես լավագույն դեբյուտային սցենար։ Նրա հաջորդ պրոեկտը «Flirting with Disaster»-ը ունեցավ մեծ համբավ։ Rotten Tomatoes պրոֆեսիոնալ քննադատները հնարավոր 100 տոկոսից ֆիլմի ռեյտինգը բարձրացրեցին մինչև 86 , Chicago Sun-Time -ի կինոգետ Ռոջեր Էբերտը նշեց «Ֆիլմի մյուս առավելությունների մեջ կա մեկը, որի պատճառով մենք չենք կարող գուշակել հաջորդ քայլը։ Նմանատիպ պատմությունների զարգացման մեջ կան ժանրի օրենքներ, բայց Ռասսելը խախտում է դրանց մեծ մասը։ Նա թույլ է տալիս իր հերոսներին թողնել սյուժետային գլխավոր գիծը, ինչը շփոթվածության առաջ է կանգնեցնում նույնիսկ իրենց։ Ռասսելի հաջորդ ֆիլմերը՝ «Երեք թագավորները» (1999) и «Սրտեր կոտրողները» (2004 ), դուրս են եկել բավականին մեծ ինտերվալով ։ Եթե նրանցից առաջինտ դարձավ բավականին հանրաճանաչ (107 մլն $ եկամուտ 48 մլն բյուջե) ապա երկրորդը ձախողվեց պրոկատում (20 մլն $ , բյուջե 22 մլն)։ 2010 թվականի «Մարտիկ » ֆիլմի նկարահանումները սկսել էր ռեժիսոր Դարրեն Արանովսկին , բայց որոշ ժամանակ անց հրաժարվել էր պրոեկտից հանուն «Սև կարապ» ֆիլմի աշխատանքների։ Սկզբում գլխավոր դերի դերակատար Մարկ Ուոլբերգը դեմ էր Ռասսելի ռեժիսորական մասնակցությանը , հիշելով «Երեք արքաներ» ֆիլմի ընթացքում ծագած դժվարությունները ։ Սակայն փոխեց իր մտածելակերպը, երբ Քրիստիան Բեյլը արտահայտվեց, որ հետաքրքրված է նմանատիպ կինոռեժիսորի հետ աշխատելու մեջ։ Նկարը նոմինացվել էր 85 կինոմրցանակով տարբեր կատեգորիաներում և ստացավ նրանցից 39 -ը ներառելով 2 «Օսկար» լավագույն կնոջ և տղամարդու 2-րդ պլանի դերի համար։
Ռեժիսոր
Սցենարիստ
Պրոդյուսեր
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.