Դևիդ Հիլի

From Wikipedia, the free encyclopedia

Դևիդ Հիլի (անգլ.՝ David B. Healy, դեկտեմբերի 22, 1936(1936-12-22), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունիսի 6, 2011(2011-06-06), Sierra Vista, Կոչիս շրջան, Արիզոնա, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ և աստերոիդների հայտնաբերող։ Աշխատել է Ջանկ Բոնդի աստղադիտարանում։ Հայտնի է իր ներդրումով Բարնհամի երկնային ձեռնարկի ստեղծման մեջ[1]։ Նա աշխատել է Նյու Յորքի ավտոմոբիլային արդյունաբերությունում, իսկ դրանից հետո՝ որպես բրոքեր։ Թոշակի անցնելով՝ տեղափոխվել է Արիզոնա։ Նրա հետաքրքրությունների շրջանակում են եղել աստղագիտությունը և մոլորակների հայտնաբերումը։ Նյու Յորքում ապրելիս Հիլին երկար տարիներ անդամակցել է Լոնգ Այլենդի աստղագիտական միությանը։ Տեղափոխվելով Արիզոնայի Սիերա Վիստա քաղաք՝ դարձել է Հուաչուա աստղագիտական ակումբի անդամ։

Արագ փաստեր Դևիդ ՀիլիDavid B. Healy, Ծնվել է ...
Դևիդ Հիլի
David B. Healy
Ծնվել էդեկտեմբերի 22, 1936(1936-12-22)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էհունիսի 6, 2011(2011-06-06) (74 տարեկան)
Sierra Vista, Կոչիս շրջան, Արիզոնա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ
Փակել

Հիլին հայտնի է իր նորարական աշխատանքով՝ աստղալուսանկարչության ասպարեզում (մասնավորապես սառեցման և էմուլսիաների օգտագործման համար), բացի դրանից, առաջատար աստղագիտական հրատարակումներում նա կատարել է բազմաթիվ հրապարակումներ։ Հիլին հիմնել է Ջանք Բոնդ աստղադիտարանը Արիզոնայում։ Աստղադիտարանում տեղադրվել է 32 դյույմանոց Կրետյենի ռեֆլեկտոր աստղադիտակ, որը կիրառվել է աստերոիդների աստղաչափության համար։ Այս աստղադիտակով են կատարվել ավելին քան 500 հայտնաբերումներ[2]։

Դևիդ Հիլիին է վերագրվում 213 աստերոիդների հայտնաբերումը, որոնցից 3-ը նա կատարել է այլ աստղագետների հետ համատեղ[3]։ Այն բանից հետո, երբ 2008 թվականին մահացավ աստղադիտարանի գլխավոր աստղագետը, Ջեֆրի Մեդկիֆը, Հիլին սկսեց զբաղվել էկզոմոլորակների որոնմամբ։

1999 թվականի սեպտեմբերի 4-ին Մայք Քոլինզի և Մ. Ուայթի կողմից հայտնաբերված աստերոիդը անվանվել է Դևիդ Հիլիի պատվին[1][4]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.