Դրոսսիի տուն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Դրոսսիի տուն (ռուս.՝ Дом Дросси), հինավուրց առանձնատուն ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում (Ֆրունզեի փողոց, 22), 1850-ական թվականների ճարտարապետության հուշարձան։ Գտնվում է Ռաբինովիչի տան և Ռաֆաիլովիչի տան միջև։ Ճարտարապետության հուշարձան է, Ռուսաստանի Դաշնության մշակութային ժառանգության օբյեկտ՝ 6100130000 կոդով[1]։
Տեսակ | բնակելի տուն |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Տագանրոգ և Ֆրունզեի փողոց |
Ճարտարապետական ոճ | կլասիցիզմ |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Առանձնատունը 1850-ականներին կառուցել է տագանրոգցի վաճառական, հացի վաճառական Դմիտրի Դրոսսին[2]։ Շենքը քաղաքի չեխովյան հուշավայրերից է։ Անտոն Չեխովը եղել է տանտիրոջ որդու՝ Անդրեյ Դրոսսիի համադասարանցին վարժարանում, հաճախ եղել է նրանց հյուր։ Անտոնին գրավում էին այս ընտանիքում տիրող մշակութային մթնոլորտը, նրանց երաժշտական երեկոները և տնային ներկայացումները[2]։
1925 թվականին Տագանրոգում իրականացվեց այն մասնավոր տների համընդհանուր պետականացում, որոնց ընդհանուր մակերեսը գերազանցում էր 100 մ²-ը։ Նախկին տերերին կա՛մ տրվում էր փոքր տարածք իրենց նախկին տանը, կա՛մ նրանց տեղափոխում էին այլ բնակարան։ Այդ պետականացման շրջանակներում 1925 թվականին Դրոսսիի տունը բաժանվեց կոմունալ բնակարանների։
Մինչև 1930-ական թվականները տանը բնակվում էր Անդրեյ Դրոսսիի կրտսեր քույրը՝ Մարիա Դմիտրիևնա Ստեյգերը, որը հուշեր է թողել Անտոն Չեխովի մանկական տարիներից[3]։
Շենքի ճակատին տեղադրված է մարմարե հուշատախտակ հետևյալ տեքստով. «Այս տանը գիմնազիստները բեմադրել են սիրողական ներկայացումներ։ Հեղինակը և կատարողը հաճախ եղել է Անտոշա Չեխովը»[2]։
Երկհարկանի առանձնատունն արտաքուստ շատ համեստ է՝ աչքի չընկնելով ճարտարապետական վառ լուծումներով։
Շենքի ճակատը, ինչպես և ամբողջ տունը, գտնվում է սարսափելի վիճակում, որը խորացնում են տանը բնակվող բազմաթիվ սեփականատերերի շենքը «վերանորոգելու և բարեկարգելու նախաձեռնությունները»։ Դրոսսիի տունը վերանորոգելու համայնքային միջոցներ չգտնվեցին ո՛չ մի լայնորեն նշված Չեխովի 150-ամյա հոբելյանի օրերին, ո՛չ էլ հետագայում[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.