From Wikipedia, the free encyclopedia
Դուրգա (սանսկրիտ՝ दुर्गा, «Դժվարահասանելի» կամ «Անպարտելի»), հինդուիզմի ամենահայտնի աստվածություններից մեկը։
Դուրգա | |
---|---|
Առյուծի վրա նստած Դուրգան հաղթում է չարք Մահիշիին | |
Տեսակ | Դևի, պատերազմի աստված և form of Parvati? |
Դիցաբանություն | Հինդուիզմ, շիվաիզմ, տանտրիզմ |
Սեռ | իգական |
Նստավայր | Վինդհյա լեռներ։ Բնակվում է իր 8 օգնական յոգերի հետ |
Զբաղմունք | Մարտնչող աստվածուհի։ Կռվում է չարքերի հետ։ Աստվածների և աշխարհի կարգի պահապան։ |
Ծագում | ոչ արիական ցեղեր, ավելի ուշ է դասվել հնդուիստական աստվածությունների շարքում |
Ամուսին | Շիվա |
Զավակներ | Ashokasundari? |
Կապված հասկացողություններ | Դուրգան պաշտպանության և զարգացման խոչընդոտների վերացման հովանավորն է։ |
Կապված կերպարներ | Պարվատի, Չանդի, Կալի |
Կապված իրադարձություններ | Մենամարտում Մախիշա չարքի նկատմամբ հաղթանակ |
Ատրիբուտներ | Զենքեր, որոնք նվեր է ստացել տարբեր աստվածություններից՝ Եռաժանի Շիվայից, սուդարշանա Վիշնուից, աղեղ Վայույից, վաջրա Ինդրայից և այլն։ |
Բնորոշ գծեր | Տասնաձեռն կին |
Վահանա | առյուծ կամ վագր |
մանտրա | ॐ दुं दुर्गायै नमः oṃ duṃ durgāyai namaḥ |
Մանտրա | ॐ दुं दुर्गायै नमः oṃ duṃ durgāyai namaḥ |
Durga Վիքիպահեստում |
Տարբերակներից մեկի համաձայն, Դուրգան եղել է Շիվայի կինը՝ հանդես գալով իր ամենադաժան կերպարներից մեկով։ Համաձայն որոշ պատկերացումների, Դուրգան հանդիսանում է միասնական աստվածային կերպարանք՝ խորհրդանշելով հավասարությունը և հարմոնիան, հանգստությունը և բարեկեցությունը։ Հինդուիստական իկոնոգրաֆիայում սովորաբար Դուրգան ներկայացվում է տասձեռնանի կնոջ տեսքով, չնայած որոշ իկոնաներում նրա ձեռքերի թիվը կարող է հավասար չլինել 10-ի։ Օրինակ, Մահիշիի դեմ պայքարը խորհրդանշող իկոնայում, Դուրգան ունի 20 ձեռք։ Իկոնաների մեծ մասում Դուրգան նստած է հիմալայան առյուծի կամ վագրի վրա՝ ձեռքում սանձը, պաշտպանության և հարձակման տարբեր միջոցներ, ինչպես նաև տարբեր աստվածությունների նվիրած ատրիբուտներ։ Դրանց թվում են Շիվայի եռաժանին, Վիշնուի սուդարշանան (սկավառակը), Վայուի աղեղը, Ինդրայի վաջրան և այլն։
Տանտրիզմում աստվածուհու անունը ունի հատուկ նշանակություն։ Այսպես, դու արմատը խորհրդանշում է չորս ասուրաները՝ աղքատություն (դարիդրա), տառապանք (դուխկխա), սով (դուրբխիկշա) և վատ սովորություններ (դուրվյասանա)։ Ր հնչյունը խորհրդանշում է հիվանդությունները (ռոգագհնա), իսկ գա արմատը՝ մեղքերը (պապագխնա)՝ անարդարությունը, հակակրոնականությունը, դաժանությունը, ալարկոտությունը և այլ վատ սովորություններ։ Այդպիսով, աստվածուհին վերացնում է չարիքի բոլոր տեսակները, որոնք խորհրդանշվում են դու, ր և գա հնչյուններով[1]։
Դուրգայի պաշտամունքը սկզբնական շրջանում տարածված էր միայն ոչ արիական ցեղերի շրջանում։ Ավելի ուշ, այն ներառվել է հինդուիստական պանթեոնի կազմում՝ ազգային հավատալիքների և հինդուիզմի ադապտացիայի գործընաթացում, մասնավորապես Մայր Աստվածուհու կուռքի տեսքով, որը խորհրդանշում էր բնության ստեղծող և ոչնչացնող ուժերը։ Շիվաիզմում և տանտրիզմում Դուրգան համարվում է Շիվայի ստեղծարար էներգիայի արդյունք։
Առասպելներում Դուրգան հանդես է գալիս որպես մարտնչող աստվածուհի, ով կռվում է չարքերի դեմ և հանդես է գալիս աստվածների և աշխարհակարգի պահապանի դերում։ Նրա ամենահայտնի սխրանքներից մեկը, զայրույթի վիճակում (որը համարվում է որպես Դուրգայի առանձին կերպար` Չանդի աստվածուհու տեսքով) կատաղի պայքարում ոչնչացնում է Մահիշա չարքին, ով երկնքից վտարել էր աստվածներին։ Մահիշային չէր կարող հաղթել ոչ մի տղամարդ, և ոչ մի կին։
Ըստ առասպելի, Դուրգան բնակվում է Վինդհյայի լեռներում՝ իր ութ օգնական յոգերի հետ միասին։
Աստվածներից յուրաքանչյուրը Դուրգային մի զինատեսակ է տվել։ Այդ իսկ պատճառով, Դուրգույին հիշատակում են ոչ միայն պաշտպանության, այլև այն ամենի կործանման ժամանակ, ինչը խոխընդոտում է հետագա զարգացմանը։ Մանտրաները, որոնք նվիրված են Դուրգա դիցուհուն, ոչ այնքան վերացնում են բացասական ուժերը, այլ դրանք փոխակերպում են, տրանսֆորմացիայի են ենթարկում։ Դուրգան հաղթանակ է բերում խոչընդոտների, ցավերի և տառապանքների նկատմամբ։ Դուրգայի անվան յուրաքանչյուր տառին վերագրվում է կախարդական ուժ։ Այսպես, Դ-ն արտաքսում է չարքերին, Ու-ն՝ վերացնում խոչընդոտները, Ր-ն բուժում է հիվանդությունները, Գ-ն՝ ազատում մեղքերից, Ա-ն՝ բերում անվախություն, արիություն։
Դուրգային նվիրված ծեսերի հիմնական առանձնահատկությունը կայանում է արյունալի զոհաբերությունների մեջ։ Սովորաբար զոհաբերում են այծ կամ եզ։ Կա տաբու, համաձայն որի չի կարելի զոհաբերել այս կենդանատեսակների էգերին։ Հաճախ զոհաբերում են նաև թռչուններ, կրիաներ, ձկներ, եղնիկներ, վագրեր և այլն, ինչպես նաև մարդկային արարածներ և սեփական մարմնի արյուն։ Դուրգային նվիրված գլխավոր տոները նշվում են գարնանը և աշնանը՝ Դուրգապուջա և Դուրգոտսավա անվանումներով։ Նրանք կազմում են Նավարատրիի կարևոր մասերը։ Նավարատրին տոնակատարությունների շարք է, որոնք նվիրված են Դուրգային։ Տոնական ծիսակատարությունների ժամանակ փորձում են մեղմել ահեղ դիցուհուն և հայցել նրա բարեհաճությունը։ Ծիսակատարության ժամանակ խոնարհվում են նաև աստվածուհու ընտանիքի անդամներին։ Ստվածուհուն նվիրում են Նիմ ծառի տերևներ, քրքում, սանդալի մածուկ, կաթ (հաճախ յուղոտ կամ աղի), ինչպես նաև կիտրոններ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.