Դոնիել Մալեն (հոլ.՝ Donyell Malen; հունվարի 19, 1999[1], Wieringen, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, Դորտմունդի «Բորուսիայի» և Նիդերլանդների հավաքականի հարձակվող։ 2020 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։
Քաղաքացիությունը | Նիդերլանդների Թագավորություն | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 19, 1999[1] (25 տարեկան) | ||
Ծննդավայր | Wieringen, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ | ||
Հասակ | 1,79 մետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակումբային կարիերա
Մալենը մայրաքաղաքի «Այաքս» ակումբի սան է։ 2015 թվականին նրա նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին», սակայն Դոնիելը ընտրեց Լոնդոնի «Արսենալը», քանի որ նրա կուռքերն էին Դենիս Բերգկամպը և Թիերի Անրին, ովքեր հանդես էին գալիս «զինագործների» կազմում։ Անգլիայում նա հանդես է եկել ակումբի պատանեկան թիմերում և նույնիսկ մի քանի անգամ հայտնվել է առաջնության խաղերի հայտացուցակում, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։ 2017 թվականի ամռանը Մալենը վերադարձել է հայրենիք՝ պայմանագիր կնքելով ՊՍՎ-ի հետ։ Խաղային պրակտիկա ստանալու համար Դոնիելը սկսեց հանդես գալ «դուբլերի» թիմում։ Սեպտեմբերի 8-ին «Էյնդհովենի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Էրստեդիվիզիում[2]։ 2018 թվականի սկզբին Մալենն ընդգրկվել է հիմնական թիմի հայտացուցակում։ Փետրվարի 3-ին «Զվոլեի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Էրեդիվիզիում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Լյուկ դե Յոնգին[3]։ Իր դեբյուտային մրցաշրջանում Մալենը դարձել Է Նիդեռլանդների չեմպիոն։ 2019 թվականի սեպտեմբերի 14-ին «Վիտեսի» դեմ խաղում Դոնիելը «պենտա-տրիկ» է արել[4]։
2021 թվականի հուլիսի 27-ին Մալենը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»՝ կնքելով պայմանագիր մինչև 2026 թվականը[5]։ Օգոստոսի 14-ին Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղում նա նորամուտը նշեց Բունդեսլիգայում[6]։ Սեպտեմբերի 28-ին Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում Դոնիելը խփեց իր առաջին գոլը «Բորուսիայի» կազմում[7]։ Պատասխան խաղում նա կրկին աչքի է ընկել[8], պատասխան խաղում նա կրկին աչքի է ընկել, ինչպես նաև խաղարկության շրջանակներում գրավել է թուրքական «Բեշիկթաշի» դարպասը[9]։ Շոտլանդական «Ռեյնջերսի» դեմ Եվրոպայի լիգայի 2021/2022 խաղարկությունում Մալենը գոլի հեղինակ է դարձել[10]։
2024 թվականի Չեմպիոնների լիգայի ՊՍՎ-ի դեմ խաղում նա դարձել է գոլի հեղինակ[11]։
Միջազգային կարիերա
2015 թվականին Նիդերլանդների պատանեկան հավաքականի կազմում Մալենը Բուլղարիայում մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարում Նա մասնակցել է Իռլանդիայի[12], Անգլիայի[13] և Իտալիայի թիմերի դեմ խաղերին[14]։
2016 թվականին Մալենը երկրորդ անգամ է մասնակցել Ադրբեջանում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Իսպանիայի[15], Իտալիայի[16], Սերբիայի[17], Շվեդիայի[18] և Պորտուգալիայի հավաքականների դեմ խաղերին[19]։
2019 թվականի սեպտեմբերի 6-ին Գերմանիայի հավաքականի դեմ Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական խաղում Մալենը նորամուտը նշեց Հոլանդիայի հավաքականի կազմում[20]։ Այդ նույն խաղում նա խփեց իր նորամուտի գոլը ազգային թիմի կազմում։
2021 թվականին Մալենը մասնակցել է Եվրոպայի 2020 թվականի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել Է Ուկրաինայի[21], Ավստրիայի[22], Հյուսիսային Մակեդոնիայի[23] և Չեխիայի հավաքականների դեմ խաղերին[24]։
Գոլեր Նիդերլանդների հավաքականում
# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Արդյունք | Հաշիվ | Մրցույթ |
---|---|---|---|---|---|---|
01. | Սեպտեմբերի 6, 2019 | Ֆոլքսպարկշտադիոն, Համբուրգ, Գերմանիա | Գերմանիա | 2:3 | 2:4 | Եվրոպայի առաջնություն 2020 որակավորում |
02. | Մարտի 30, 2021 | Վիկտորիա, Ջիբրալթար | Ջիբրալթար | 0:5 | 0:7 | Աշխարհի առաջնություն 2022 որակավորում |
03. | Սեպտեմբերի 7, 2021 | Յոհան Կրոյֆ Արենա, Ամստերդամ, Նիդերլանդներ | Թուրքիա | 6:0 | 6:1 | Աշխարհի առաջնություն 2022 որակավորում |
04. | Հոկտեմբերի 11, 2021 | Ֆեյենորդ, Ռոտերդամ, Նիդերլանդներ | Ջիբրալթար | 6:0 | 6:0 | Աշխարհի առաջնություն 2022 որակավորում |
05. | Հունիսի 14, 2023 | Ֆեյենորդ, Ռոտերդամ, Նիդերլանդներ | Խորվաթիա | 1:0 | 2:4 | Ազգերի լիգա 2023 |
06. | Մարտի 22, 2024 | Յոհան Կրոյֆ Արենա, Ամստերդամ, Նիդերլանդներ | Շոտլանդիա | 4:0 | 4:0 | Ընկերական հանդիպում |
Ձեռքբերումներ
- Էրեդիվիզիի հաղթող՝ 2017/18
Վիճակագրություն
- 2024 թվականի մայիսի 18-ի դրությամբ
Ակուբ | Մրցաշրջան | Լիգա | Ազգային գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Apps | Goals | Apps | Goals | Apps | Goals | Apps | Goals | Apps | Goals | ||
Յոնգ ՊՍՎ | 2017–18 | Առաջին բաժին | 22 | 13 | — | — | — | 22 | 13 | |||
ՊՍՎ | 2017–18 | Էրեդիվիզի | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 4 | 0 | |
2018–19 | Էրեդիվիզի | 31 | 10 | 2 | 0 | 8 | 1 | 1 | 0 | 42 | 11 | |
2019–20 | Էրեդիվիզի | 14 | 11 | 0 | 0 | 10 | 6 | 1 | 0 | 25 | 17 | |
2020–21 | Էրեդիվիզի | 32 | 19 | 3 | 1 | 10 | 7 | — | 45 | 27 | ||
Ընդհանուր | 81 | 40 | 5 | 1 | 28 | 14 | 2 | 0 | 116 | 55 | ||
Բորուսիա Դորտմունդ | 2021–22 | Բունդեսլիգա | 27 | 5 | 2 | 0 | 8 | 4 | 1 | 0 | 38 | 9 |
2022–23 | Բունդեսլիգա | 26 | 9 | 3 | 1 | 6 | 0 | — | 35 | 10 | ||
2023–24 | Բունդեսլիգա | 27 | 13 | 3 | 1 | 8 | 1 | — | 38 | 15 | ||
Ընդհանուր | 80 | 27 | 8 | 2 | 22 | 5 | 1 | 0 | 111 | 34 | ||
Ընդհանուր կարիերայի ընթացքում | 183 | 80 | 13 | 3 | 50 | 19 | 3 | 0 | 249 | 102 |
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.