Դոդեկանես

From Wikipedia, the free encyclopedia

Դոդեկանեսmap

Դոդեկանես (հուն․՝ Δωδεκάνησα, Dodekánisa, բառացի` տասներկու կղզի), Հունաստանում գտնվող 12 մեծ և 150 փոքր կղզեխումբ՝ Էգեյան ծովում, որոնցից բնակեցված են 26-ը։ Կղզեխումբը հիմնականում սահմանում է Կրետե ծովի արևելյան սահմանը[1]։ Դրանք ունեն հարուստ պատմություն և բնակեցված կղզիներից շատերը՝ նույնիսկ ամենափոքրերը, կարող են հպարտանալ Բյուզանդական ճարտարապետության տասնյակ եկեղեցիներով և միջնադարյան ամրոցներով։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դոդեկանես (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Դոդեկանես, Տեսակ ...
Thumb
Դոդեկանես
Thumb
Տեսակկղզիների խումբ
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորՀարավային Եգեյան կղզիներ
Մակերես2714 կմ²
Ամենաբարձր կետըԱտավիրոս
Thumb
Thumb
Փակել

Աշխարհագրական դիրք

Չնայած անվանումը նշանակում է «տասներկու կղզիներ», բայց ամեն դեպքում կղզիախումբը իր մեջ ընդգրկում է տասնյոթից ավել միայն բնակելի կղզիներ։ Մակերեսը կազմում է 2.7 հազար կմ²։ Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1216 մետր (Ատավիրոս լեռը Հռոդոս կղզու վրա)։

Կղզիների ցանկ

Հիմնական կղզիները (տե՛ս նաև ամբողջական ցանկը)։

Պատմություն

Կղզիները տարբեր ժամանակաշրջաններում գտնվել են Հին Հունաստանի, Հռոմեական կայսրության, Բյուզանդական կայսրության և Արաբական խալիֆայության, այնուհետև կրկին Բյուզանդիայի, Վենետիկյան հանրապետության և Օսմանյան կայսրության տիրապետության ներքո (մինչև 1912 թվականը)։

1912-1947 թվականներին կղզիները պատկանել են Իտալիային, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ գաղութացման գործընթացի արդյունքում, դրանք հանձնել են Հունաստանին։

Բնակչություն

Վարչականորեն նրանք ներկայացնում են տարածաշրջանի Հարավային Էգեյան կղզիները։ Բնակչությունը կազմում է 200,452 մարդ (2005 թվական), որի կեսից ավելին (102,000) ապրում է Հռոդոս կղզում, որը կղզիախմբի ամենամեծ կղզին է։ Գտնվում է միջերկրածովյան կլիմայում։ Ներկայիս բնակչությունը ուղղափառություն դավանող էթնիկ հույներ են (90%)։ Երկու ամենամեծ կղզիներում (Հռոդոս և Կոս) պահպանվել է մի փոքր թուրքական համայնք՝ Օսմանյան կայսրությունից ի վեր, այսպես կոչված դոդեկանյան թուրքեր, որոնց թիվը կազմում է մոտ 5000 մարդ (Հռոդոսում մոտ 3000 մարդ և Կոսում մոտ 2000)։ Հռոդոսում նաև ապրում են Եվրոպայի և Ասիայի այլ երկրներից ներգաղթյալներ (տնտեսական և հանգստի)։ Կղզիախմբի փոքր կղզիները բնութագրվում են ցածր կենսամակարդակով և չզարգացած ենթակառուցվածքով, նրանց բնակչությունն աստիճանաբար նվազում է։

Աշխարհագրություն

Ռելիեֆ, երկրաբանություն, կլիմա, կենդանական աշխարհ

Կղզիներում տարածված են քարքարոտ բլուրներն ու ցածր լեռները, որոնք բաղկացած են կրաքարից և թերթաքարից։ Տարեկան արևոտ օրերի քանակը հասնում է 350-ի։ Բուսականությունը ներկայացված է քսերոֆիտիկ թփերով, կաղնու, սոճու, նոճու մշտադալար անտառների տարածքներով։

Տնտեսություն

Տնտեսության ճյուղերից զարգացած են ձկնորսությունը և զբոսաշրջությունը (կան հին հունական մշակույթի բազմաթիվ հուշարձաններ)։

Տես նաև

  1. Հյուսիսային սպորադներ

Ծանոթագրություն

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.