Դնեպրի դրամայի և կատակերգության ակադեմիական թատրոն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Դնեպրի դրամայի և կատակերգության ակադեմիական թատրոն (ուկրաիներեն՝ Дніпровський академічний театр драми і комедії), հիմնադրվել է 1927 թվականին Դնեպր քաղաքում։ Թատրոնի շենքը՝ նախկին Ձմեռային թատրոնը (1906-1907 թվականներ), ազգային նշանակության ճարտարապետության հուշարձան է։
Դնեպրի դրամայի և կատակերգության ակադեմիական թատրոն | |
---|---|
Տեսակ | թատրոն և թատերախումբ |
ղեկավարի պաշտոն | Լեոնիդ Ֆուրսենկո |
Երկիր | Ուկրաինա |
Գտնվելու վայրը | Դնեպր |
Հիմնադրման ամսաթիվ | 1927 |
Անվանված է | Մաքսիմ Գորկու անվան ռուսական դրամատիկական թատրոն Դնեպրոպետրովսկու ռուսական դրամայի ակադեմիական թատրոն |
Գեղարվեստական ղեկավար | Ժան Մելնիկով |
Կայք | dramicom.dp.ua(ուկր.) |
Comedy and Drama Theatre in Dnipro[1] Վիքիպահեստում |
Մաքսիմ Գորկու անվան ռուսական դրամայի թատրոնը հիմնադրվել է 1927 թվականին Դնեպր քաղաքում, քաղաքային գործադիր խորհրդի որոշմամբ, Մոսկվայի Փոքր թատրոնի մի մասի հիման վրա։
Ուկրաինայի ամենահին թատրոններից մեկն է, որը նշանակալի դեր է խաղացել ուկրաինական մշակույթի զարգացման գործում։
Նոր թատրոնի ղեկավարն էր դարձել Փոքր թատրոնի ռեժիսոր և դերասան Վլադիմիր Յերմոլով-Բորոզդինը։ Նրա ստեղծագործական հայեցակարգը գոյություն ունի առ այսօր՝ «Ժամանակակցի մասին խոսել ժամանակակից լեզվով» ստեղծագործության մեջ։
Թատրոնը բացվել է 1927 թվականի աշնանը, Կոնստանտին Տրենյովի «Անպտուղ սեր» պիեսի պրեմիերայով։ 1920-ականների վերջին և 1930-ականների սկզբին Մաքսիմ Գորկու գրեթե բոլոր պիեսները բեմադրվել են թատրոնի բեմում, ինչը պատճառ դարձավ 1934 թվականին թատրոնը կոչել թատերագրի անվամբ։
Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ թատրոնի կոլեկտիվը տեղափոխվել է Բարնաուլ, որտեղ անցկացրել են 3 տարի։ 1944 թվականի հուլիսին թատրոնը վերաբացվել է Դնեպրում։
1997 թվականին դարձավ միակ թատրոնը Ուկրանիայում, որը տնտեսական բարդ իրավիճակում ներկայացումներ էր ցույց տալիս՝ Նիկոլաևում, ՍևաստոպոլՈՒՄ, Սիմֆերոպոլում, Եվպատորիայում։
Ամեն տարի թատրոնը ներկայացումներով հանդես է գալիս Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Մոլդովայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Բելառուսում։
Դեկոմունիզացիայի որոշման շրջանակներում, Դնեպրի շրջանային խորհրդի նիստում որոշվում է թատրոնի անունը վերափոխել Մաքսիմ Գորկի[2][3]։ Սակայն թատրոնի կոլեկտիվը շարունակեց թատրոնն անվանել Դնեպրովսկու անվան դրամատիկական և կատակերգության թատրոն։
Թատրոնը ղեկավարում է թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Ժան Մելնիկովը, թատրոնի տնօրենն էր Ուկրաինայի մշակույթի գործիչ Լեոնիդ Ֆուրսենկոն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.