իտալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Դինո Ձոֆ (իտալ.՝ Dino Zoff, փետրվարի 28, 1942[1][2][3], Մարիանո դել Ֆրիուլի, regional decentralization entity of Gorizia, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, դարպասապահ։ Համարվում է Իտալիայի հավաքականի ամենատարեց աշխարհի չեմպիոնը[7]։ Այդ ժամանակ նա եղել է 40 տարեկան, եղել է թիմի հիմնական դարպասապահը և թիմի ավագը։ 1972-1974 թվականներին նա պաշտոնական խաղերի ժամանակ հավաքականի դարպասը 1 142 րոպե պահել է անառիկ։ Խաղերի քանակով (112 խաղ) հավաքականում համարվում է հինգերորդ ֆուտբոլիստը՝ զիջելով Անդրեա Պիռլոյին, Պաոլո Մալդինիին, Ֆաբիո Կանավառոյին և Ջանլուիջի Բուֆֆոնին։ Խաղացել է «Ուդինեզեյում», «Մանտովայում», «Նապոլիիում» և «Յուվենտուսում»։ Համարվում է XX դարի 3-րդ լավագույն դարպասապահը՝ ըստ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (անգլ.՝ International Federation of Football History & Statistics)՝ Լև Յաշինից և Գորդոն Բենկսից հետո։ Դասվել է ՖԻՖԱ 100 ֆուտբոլիստների շարքին։ 2003 թվականին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ճանաչվել է վերջին 50 տարիների Իտալիայի լավագույն ֆուտբոլիստ։
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 28, 1942[1][2][3] (82 տարեկան) | ||
Ծննդավայր | Մարիանո դել Ֆրիուլի, regional decentralization entity of Gorizia, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա | ||
Հասակ | 182 սանտիմետր | ||
Քաշ | 78 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
1961-1963 | Ուդինեզե | 38 | (0) |
1963-1967 | Մանտովա | 131 | (0) |
1967-1972 | Նապոլի | 143 | (0) |
1972-1983 | Յուվենտուս | 330 | (0) |
Ընդհանուր | 642 | (0) | |
Ազգային հավաքական | |||
1968-1983 | Իտալիա | 112 | (0) |
Մարզչական կարիերա | |||
1988-1990 | Յուվենտուս | ||
1990-1994 | Լացիո | ||
1996-1997 | Լացիո | ||
1998-2000 | Իտալիա | ||
2001 | Լացիո | ||
2005 | Ֆիորենտինա | ||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Դինոն ծնվել է Մարիանո դել Ֆրիուլիում (կոմունա Իտալիայում)։ Իր կարիերայի սկզբում՝ 14 տարեկանում, նրան մերժել են «Ինտերն» ու «Յուվենտուսը»։ Պատճառն այն էր, որ նա կարճահասակ էր։ 5 տարի անց նրա հասակը աճեց 33 սմ-ով։ Մեկնարկային առաջին խաղը Սերիա A-ում 1961 թվականի սեպտեմբերի 24-ին էր, «Ուդինեզեի» կազմում, որի ժամանակ իր թիմը մրցում էր Ֆիորենտինայի հետ։ Դինոյի թիմը պարտվց 5-2 հաշվով, սակայն բաց թողնված գոլերն իր մեղքով չէին[8]։ Առաջին մրցաշրջանում Ձոֆը «Ուդինեզեի» կազմում անցկացրեց 4 խաղ։ Թիմը դուրս մնաց Սերիա A-ից Սերիա B։ Հաջորդ մրցաշրջանում նա դարձավ թիմի հիմնական դարպասապահը, և թիմը վերադարձավ Սերիա A։
1963 թվականին նա տեղափոխվել է «Մանտովա», որտեղ անց է կացրել 4 մրցաշրջան՝ խաղալով 131 խաղ։ 1967 թվականին տեղափոխվել է «Նապոլի», որտեղ անց է կացրել 5 մրցաշրջան՝ խաղալով 143 խաղ։ Այդ ժամանակահատվածում մեծ ճանաչում է ձեռք բերել և 1968 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ հայտնվել է հավաքականում, և այդ ժամանակ էլ Իտալիայի հավաքականը դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Հավաքականում հաջորդ լուրջ ձեռքբերումը 1970 թվականին էր, Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ՝ Դինո Ձոֆի հավաքականը Մեքսիկայում նվաճեց արծաթե մեդալ։ Իտալիայի հավաքականում անց է կացրել 112 խաղ, որից 59-ը՝ թիմի ավագի թևկապով[9]։
1972 թվականին տեղափոխվեց «Յուվենտուս», որի կազմում անցկացրեց 11 մրցաշրջան՝ 6 անգամ հաղթելով Իտալիայի առաջնությունը, 2 անգամ՝ Իտալիայի գավաթը և 1 անգամ ՈՒԵՖԱ գավաթը։
1988 թվականին սկսել է մարզչական կարիերան։ Մարզել է «Յուվենտուսը», «Լացիոն», Իտալիայի ազգային հավաքականը և «Ֆիորենտինան»
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.