բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Դժնիկ (լատին․՝ Rhamnus), եղջերափուշ, դժնիկազգիների ընտանիքի տերևաթափ թփերի կամ ցածրաճ ծառերի ցեղ։
Դժնիկ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Դժնիկազգիներ (Rhamnaceae) |
Ցեղ | Դժնիկ (Rhamnus) L., 1753 |
Հայտնի է մոտ 140 (այլ տվյալներով՝ 110), Հայաստանում՝ 4 տեսակ՝
Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ լեռնալանջերին, նոսրանտառներում, թփուտներում, անտառեզրերին։
Տարածված է Կովկասում, Իրանում, Փոքր Ասիայում։ Հայաստանում հանդիպում է անտառային բոլոր գոտիներում, հիմնականում արիդային տարածաշրյաներում՝ մինչև 1500-1600 մ բարձրությունների վրա։ Հանդիպում է նաև Սևանի ավազանում՝ 2000 մ բարձրության վրա։
Ցողունը բարձրությունը մինչև 8 մ է։ Տերևները խոշոր են, հերթադիր կամ հակադիր, ամբողջական։ Ծաղիկները դեղնականաչավուն են, մանր, մեկական՝ խմբերում կամ ողկույզներով։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը սև, հյութալի կորիզապտուղ է, ուտելի չէ, պարունակում է ներկանյութեր, կեղևը՝ աղաղանյութեր, տերևները՝ վիտամին C։ Պտուղների, կեղևի եփուկը, թուրմը, մզվածքը օգտագործում են որպես լուծողական։ Բնափայտն ամուր է, օգտագործում են ատաղձագործություն մեջ։ Մեղրատու է։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ։
Հանրապետության մշակության պայմաններում աճեցվում է նաև Դ. Իմերեթյանը - (R. Imeretina Booth), որն ի տարբերություն Հայաստանում աճող աբորիգեն տեսակների, համեմատաբար մեզոֆիլ է, բարձր գեղազարդ և պիտանի կանաչապատման մեջ լայնորոն օգտագործելու համար։
Բուժիչ նպատակով օգտագործում են կեղևը։ Դրանցից պատրաստած դեղամիջոցներն ունեն լուծողական ազդեցություն։ Հաբերի տեսքով արտադրում են «Ռամնիլ» դեղամիջոցը, կեղևը մտնում է նաև ստամոքսային և լուծողական հավաքների մեջ, նաև համալիր «Վիկալին» և «Վիկաիր» դեղամիջոցների մեջ, որոնք նախատեսված են ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների բուժման համար։ Տնային պայմաններում դեղամիջոցների պատրաստման համար օգտագործում են 1-2 տարի պահած հումքը, քանի որ թարմ կեղևից դեղամիջոցները առաջացնում են սրտխառնոց, որձկում, ստամոքսային ցավեր։ Բեկտենու պտուղներն օգտագործում են ջրգողության, տենդի, լյարդի ուռուցքի, իջվածքի և որդերի դեմ։ Տերևներն ունեն մանրէասպան ազդեցություն[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.