From Wikipedia, the free encyclopedia
Դեյվ Փորթեր (անգլ.՝ Dave Porter, 20-րդ դար), ամերիկացի երգահան, առավել հայտնի է, որպես «Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիալի երաժշտության հեղինակ[1]։ Նա ուսումնասիրել է դասական և էլեկտրոնային երաժշտություն՝ Սարա Լոուրենսի Քոլեջում[2]։ Նա դարձել է Երգահանների, հեղինակների ու հրատարակիչների ամերիկյան միության մրցանակի հաղթող, «Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիալի մեջ իր աշխատանքի համար[3]։ Բրայան Քրենսթոնը, որը հեռուստասերիալում կատարել է գլխավոր հերոսներից մեկի՝ Ուոլթեր Հարթվել Ուայթի դերը, ասել է․
Իր երաժշտության շնորհիվ, Դեյվ Փորթերը Ամբողջ ծանրությամբ սերիալի համար ստեղծում է մեկ այլ բնութագիր։ Այն հիանալի ու բազմաբովանդակ է, Դեյվի գործը պատմության շարադրման համար շատ մեծ դեր ունի[4]։ |
With his music, Dave Porter has created another character for Breaking Bad. Evocative and meaningful, Dave's work is an essential part of the storytelling.
Դեյվ Փորթեր | |
---|---|
Ծնվել է | 20-րդ դար |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սարա Լուրենսի քոլեջ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Պարգևներ և մրցանակներ | Երգահանների, հեղինակների ու հրատարակիչների ամերիկյան միության մրցանակի հաղթող |
Կայք | daveporter.tv |
Փորթերը հայտնեց, որ երաժշտության վրա ազդեցությունը ձևավորվեց հեռուստասերիալի հեղինակ՝ Վինս Գիլիգանի հետ զրույցից հետո։ Նրանք խոսում էին սերիալի պոստմոդեռնիստական վեստերնի ասպեկտների մասին[5]։
Հեռուստասերիալի եզրափակիչ դրվագների համար, Փորթերը ստեղծել է չորս երաժշտական գլխավոր թեմաներ, որոնք ստեղծվել են նախորդ եթերաշրջանների երաժշտական թեմաների հիման վրա[6]։
Այս պահին Փորթերն աշխատում է NBC-ի «Սև ցուցակ» հեռուստասերիալի վրա ու նույնպես «Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիալի պրիկվելի՝ «Ավելի լավ է զանգեք Սոլին» հեռուստասերիալի վրա։
Փորթերն ամուսնացած է Ջինին անունով կնոջ հետ և ունի մեկ որդի[7]։
Breaking Bad: Original Score From The Television Series[8] |
|
---|---|
Breaking Bad: Original Score From The Television Series Volume 2[9] |
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.