From Wikipedia, the free encyclopedia
Դևիդ (Դեյվ) Ուորեն Բրուբեկ (դեկտեմբերի 6, 1920[1][2][3][…], Կոնկորդ, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5] - դեկտեմբերի 5, 2012[1][2][3][…], Նորուոլկ[6][7]), ամերիկացի ջազային կոմպոզիտոր, դաշնակահար, «The Dave Brubeck Quartet»-ի ղեկավարը։ Քուլ ջազի («զով ջազի», կամ Կալիֆոռնիայի ջազի) լավագույն ներկայացուցիչներից մեկը։
Դեյվ Բրուբեկ | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Dave Brubeck և անգլ.՝ David W. Brubeck |
Ի ծնե անուն | անգլ.՝ David Warren Brubeck |
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1920[1][2][3][…] Կոնկորդ, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 5, 2012[1][2][3][…] (91 տարեկան) Նորուոլկ[6][7] |
Ժանրեր | ջազ[8][9][10][…], West Coast jazz?[11], քուլ ջազ[12][13] և third stream?[14][15][16] |
Մասնագիտություն | դաշնակահար, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, բենդ-լիդեր, ջազ երաժիշտ, երաժշտական գործիքավորող, ստուդիական երաժիշտ և երաժիշտ |
Գործիքներ | դաշնամուր[17], jazz piano?, ստեղնաշարային գործիքներ և էլեկտրոնային ստեղնաշար[17] |
Լեյբլ | Concord Records և Columbia Records |
Կրթություն | Conservatory of Music, University of the Pacific?, Խաղաղօվկիանոսյան համալսարան, Միլս քոլեջ և Shasta High School? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և The Dave Brubeck Quartet? |
Ամուսին | Iola Brubeck? |
Պարգևներ | |
Կայք | davebrubeck.com |
Dave Brubeck Վիքիպահեստում |
Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներին «Brubeck returns to Moscow» հաղորդման համար տված հարցազրույցում Բրուբեկն ասել է, որ իր տատիկներից մեկը Բելառուսից էր։ Նա ասել է նաեւ, որ իր ընտանիքի անդամները երիցական քրիստոնյաներ էին, բայց նրան չէին կնքել և նա ավելի ուշ կաթոլիկություն ընդունեց, «To Hope» պատարագը գրելուց հետո։
Սովորել է Դարիուս Միյոյի մոտ[21]։ Եղել է Բենջամին Ֆրանկլինի մրցանակի դափնեկիր (ԱՄՆ) (2008 թիվ)։ Մահացել է 2012 թվականի դեկտեմբերի 5-ին իր 92-րդ տարեդարձի նախօրյակին[22]։ Մահվան պատճառը եղել է սրտային անբավարարությունը[23]։
Ի դեպ կվարտետի աշխատանքը իրենից ներկայացնում է խմբային աշխատանք, որտեղ Բրուբեկի ներդրումը դժվար է առանձնացնել մյուս մասնակիցների ներդրումից։ Կվարտետի մասնակիցներից մեկը՝ սաքսաֆոնիստ Փոլ Դեզմոնդը հայտնի է իր չափերի հետ փորձերով (ստեղծագործությունների վերնագրերը խսում են իրենց մասին. «Փորձիր հինգ քառորդներ», «տասնմեկ քառորդներ» և այլն։ ) Դեյվ Բրուբեկի կվարտետի առավել հայտնի ստեղծագործություններից է դասական ջազային կոմպոզիցիան՝ «Take Five» (կոմպոզիտոր Փոլ Դեզմոնդ), ձայնասկավառակը լույս տեսավ 1959 թվին և ընդգրկվեց «Time Out» ալբոմում։ Այն առաջին ջազային կոմպոզիցիան էր, որը վաճառվել էր մեկ միլիոն օրինակով։ Եվ 1961 թվին այն ընդգրկվեց ամերկիյան Billboard Hot 100 ամսագրի ցուցակում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.