From Wikipedia, the free encyclopedia
Դեյվիդ Պոլ Քրոնենբերգ (անգլ.՝ David Paul Cronenberg, մարտի 15, 1943[1][2][3][…], Տորոնտո, Օնտարիո, Կանադա[4]), կանադացի կինոռեժիսոր և սցենարիստ, ամերիկյան անկախ կինոյի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։ 1999 թվականին գլխավորել է Կաննի կինոփառատոնի ժյուրիներին։
Դեյվիդ Քրոնենբերգ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մարտի 15, 1943[1][2][3][…] (81 տարեկան) |
Ծննդավայր՝ | Տորոնտո, Օնտարիո, Կանադա[4] |
Քաղաքացիություն՝ | Կանադա |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, դերասան, կինոպրոդյուսեր, մոնտաժող, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0000343 |
2018 թվականի սեպտեմբերի 6-ին Վենետիկի 75-րդ կինոփառատոնում Դեյիդ Քրոնենբերգը կինեմատոգրաֆում ունեցած ներդրման համար արժանացել է պատվավոր «Ոսկե առյուծ» մրցանակի[5]։
Դեյվիդ Քրոնենբերգը ծնվել է 1943 թվականի մարտի 15-ին Տորոնտոյում, ռեֆորմիստական հրեական ընտանիքում[6][7]։ Դեյվիդի մայրը եղել է երաժիշտ, հայրը՝ գրող։ Քրոնենբերգի հայրական կողմի պապի իսկական ազգանունը Ֆորման է, եղել է լիտվացի, այնտեղից էլ ընտանիքով արտագաղթել է ԱՄՆ։ Այնտեղ վերցրել է Լիտվայի ամենահարուստ մարդու՝ Լեոպոլդ Քրոնենբերգի ազգանունը[8]։
Տեղական համալսարանում ուսանելու ժամանակ նկարահանել է երկու փորձառական ֆիլմ՝ «Ստերեոն» (1969) և «Ապագայի հանցագործությունները» (1970)։ Քրոնենբերգի առաջին կոմերցիոն ֆիլմը՝ «Զզվանքը» ցուցադրվել է 1975 թվականին։ 1982 թվականին լույս է տեսել «Վիդեոդրոմը»՝ տասնամյակի ոճավորող ֆիլմերից մեկը, որը մեծ հաջողություն է բերել ռեժիսորին։
Մինչև 2000-ական թվականները Քրոնենբերգը մասնագիտացել է «բոդի-հորոր» ժանրում (բառացիորեն «մարմնի սարսափ», սարսափի աղբյուրը՝ մարդու մարմնի անբացատրելի մուտացիաներն են)[9]։ Դեյվիդի նկարներից շատերը բարձրացնում են այն խնդիրը, թե ինչն է ընդունված համարել նորմալ, ինչը՝ աննորմալ, այդ հասկացությունների միջև սահմանի անկայունությունը[10]։
«Էքզիստենցիա» ֆանտաստիկ թրիլերից հետո (1999, «Արծաթե արջ» Բեռլինի կինոփառատոն), որը թողարկվել է «Մատրիցաներ» ֆիլմից մի քանի ամիս առաջ և նման փիլիսոփայական տեսանկյուն բարձրացնելով, ռեժիսորի ուշադրությունը սկսում է խառնվել մարմնական աննորմալություններից մինչև սոցիալական աննորմալություններ։
2000-ական թվականների ֆիլմերում, որոնք քննադատների կողմից բարձր գնահատականի էին արժանացել, Քրոնենբերգը նուարային գույներով է նկարում անհույս մռայլ աշխարհը, որտեղ բռնությունն իշխում է հենց մարդու բնույթով։
2014 թվականին լույս է տեսնում նրա առաջին տպագիր վեպը՝ «Օգտագործված» (Consumed)[11], որը քննադատների կողմից ստացել է խառը, բայց ընդհանուր առմամբ դրական գնահատականներ։
1972 թվականին Քրոնենբերգը ամուսնացել է Մարգարետ Հինդսոնի հետ և ունեցել է մեկ դուստր՝ Կասանդրա։ 1979 թվականին նրանք բաժանվել են, և ամուսնալուծությունն ուղեկցվել է ծանր դատական գործով իրենց դստեր խնամակալության համար։ Քրոնբերգը երկրորդ անգամ ամուսնացել է Քերոլայն Զեյֆմենի հետ։ Նրանք ունեցել են երկու երեխա․ դուստրը՝ Քեյթլին և որդին՝ Բրենդոնը։
Քրոնբերգը աթեիստ է[12] և չի հավատում մահից հետո կյանքին[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.