Դեղին պալատ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Դեղին պալատ կամ Բերգումի առանձնատուն (դան․՝ Det Gule Palæ, անգլ.՝ Bergum's Mansion, 1764, Կոպենհագեն), Ամալիենբորգ թագավորական պալատի մոտ գտնվող ոչ մեծ պալատ, որը տեղակայված է Կոպենհագենի Ֆրեդերիկսթադեն շրջանում։ Ճարտարապետը Նիկոլաս Հենրի Ժարդինն է։ Այն համարվում է նեոկլասիցիզմի ոճով[1] կառուցված կոպենհագենյան առաջին պալատը։
Տեսակ | շենք |
---|---|
Երկիր | Դանիա |
Տեղագրություն | Կոպենհագեն |
Փողոց | Amaliegade? (18) |
Ճարտարապետական ոճ | նեոդասական ճարտարապետություն |
Հիմնադրված է | 1764 |
Ճարտարապետ | Nicolas-Henri Jardin? |
Ժառանգության կարգավիճակ | monument on Kulturstyrelsen register? |
Ի սկզբանե պալատը կառուցվել է որպես բուրգերի տուն, բայց այն ձեռք է բերել դանիական թագավորական ընտանիքը։ Պալատում բնակություն է հաստատել արքայազն Քրիստիան Գլյուքսբուրգցին, երբ առաջին անգամ ժամանել է Կոպենհագեն։ 1863 թվականին նա դարձել է Դանիայի թագավոր Քրիստիան IX: Պալատում ծնվել են ապագա թագավորի երեխաները՝ Ալեքսանդրան՝ Մեծ Բրիտանիայի թագուհին, Մարիան՝ Ռուսաստանի կայսրուհին, Գեորգը՝ Հունաստանի թագավորը, Ֆրեդերիկը՝ Դանիայի թագավորը, Վալդեմարը և Տիրան։ Այսպիսով Դեղին պալատը դարձել է բոլոր թագավորական ընտանիքների նախնիների ծննդավայր։
Ներկայումս պալատը պատկանում է Դանիական պետական ընկերությանը, որը զբաղվում է Դանիայի պետական սեփականության կառավարմամբ, այդ թվում պալատների և ագարակների։ Դեղին պալատում է գտնվում Լորդ Չեմբեռլենի գրասենյակը։
Կոպենհագենի Ֆրեդերիկշթադեն (անգլ.՝ Frederiksstaden) շրջանը հիմնադրվել է 1748 թվականին և ի սկզբանե նախատեսված է եղել կառուցել որպես ռոկոկո ոճով միասնական շրջան։ Բոլոր շենքերը պետք է կառուցվեին միասնական սկզբունքով, ինչպես նախատեսել էր դանիական խոշորագույն ճարտարապետ Նիկոլայ Էյտվեդը (դան․՝ Nicolai Eigtved, (1701—1754)): Նրա մահից հետո ռոկոկո ոճը դուրս եկավ նորաձևությունից։
Դեղին պալատը կառուցվել է 1759-1764 թվականներին առևտրական Հ. Ֆ. Բարգումի համար։ Ինչով էլ պայմանավորված է պալատի առաջին անվանումը` Բարգումի առանձնատուն։ Առանձնատան ճարտարապետը եղել է Նիկոլաս Ժարդինը (անգլ.՝ Nicolas-Henri Jardin (1720-1799))[1]: Այն կառուցվել է նեոկլասիցիզմի ոճով և ճարտարապետական այդ ուղղության առաջին շենքն է Կոպենհագենում։
Թագավոր Ֆրեդերիկ VI-ը պալատը ձեռք է բերել 1810 թվականին որպես դանիական թագավորական ընտանիքի հարազատների բնակության վայր։ 1837 թվականին Ֆրեդերիկ VII թագավորը պալատը փոխանցել է արքայազն Քրիստիան Գլյուքսբուգցուն, երբ նա առաջին անգամ այցելել էր Կոպենհագեն։ Արքայազնն այնտեղ բնակվել է մինչև 1865 թվականը, երբ նա արդեն Դանիայի թագավոր Քրիստիան IX-ն էր։ Դրանից հետո նա տեղափոխվել է Ամալիենբորգ թագավորական պալատ։
Հետագայում Դեղին պալատը դարձել է Քրիստիան XI թագավորի կրտսեր որդու՝ արքայազն Վալդեմար Դանիացու և նրա տիկնոջ Մարիա Օռլեանցու նստավայր։ Արքայազնն այնտեղ ապրել է մինչև մահը՝ 1939 թվականը։ Նա թագավորական ընտանիքի վերջին անդամն էր, որը բնակվել է Դեղին պալատում[2]։
Տարածքին կից հետագայում կառուցվել է Գարդերսթալդեն (Garderstalden - անգլ.՝ Guard's Stable, գվարդիայի ձիանոց)` պալատի պահակազորայինների և Գլյուքսբուրգների ձիերի համար։ Այն կառուցվել է 1842 թվականին Յորգեն Հանսեն Կոխի կողմից (անգլ.՝ Jørgen Hansen Koch (1787-1860)): 1823 թվականին տանիքը վերածվել է բնակելի սենյակներով մանսարդի։ 2013 թվականին շենքը վերանորոգվել և հարմարեցվել է «Bertelsen & Schewing»[3] ճարտարապետական կազմակերպությանը։ Առաջին հարկում վարչական սենյակներ են, իսկ վերջին հարկում բնակելի սենյակեր։
Դեղին պալատը գտնվում է Ամալիենբորգի չորս պալատների հարևանությամբ` «Քրիստիան IX» եւ «Քրիստոսի VII» թագավորական պալատները միացնող սյունաշարերի հետևում` Ամալիեգեյդ փողոցի վրա։ Գույքը օգտագործում է Դանիայի թագավորական ընտանիքը։ Պալատում տեղակայված է նաև Չեմբեռլենի գրասենյակը։ Նախկին թագավորական նստավայրը եւ դեղին պալատը այցելուների համար բաց չեն[2]։
Դեղին Պալատ
Լորդ Չեմբեռլենի գրասենյակ
Ամալիեգեյդ 18
1256 Կոպենհագեն Կ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.