Դարձվածաբանական բառարան

From Wikipedia, the free encyclopedia

Դարձվածաբանական բառարան, բառարանի տեսակ. բառացանկի մեջ ընդգրկվում են լեզվի դարձվածքները, դարձվածաբանական միավորները։ Երբ այն բացատրական բնույթ ունի, կոչվում է դարձվածաբանական-բացատրական բառարան։ Լինում են նաև թարգմանական և թարգմանական-բացատրական։

Մեզանում այս բնագավառի առաջին խոշոր գործը Սահակ Ամատունու «Հայոց բառ ու բանն» է (Վաղարշապատ, 1912)։ Բառարանում տեղ են գտել խոսակցական հայերենի, բարբառների բառերն ու դարձվածաբանական նյութը։ Բառացանկում կան 16 հազար բառ և դարձվածաբանական միավոր։ Դարձվածքներ են ընդգրկում նաև Հրաչյա Աճառյանի «Հայերէն Գաւառական Բառարան» (Թիֆլիս, 1913), Կարապետ Գաբիկյանի «Բառգիրք սեբաստահայ գավառաբարբառի» (Երուսաղեմ, 1952) աշխատությունը։

Իր տեսակի մեջ ամենախոշոր աշխատությունը Աշոտ Սուքիասյանի և Սերգեյ Գալստյանի «Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան ն» է (Երևան, 1975)։

Արտաքին հղումներ

Աղբյուրներ

  • Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, «Հայաստան», 1987, էջ 173 - 174։
  • Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1975, էջ 81։

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.