Գրինվիչի աստղադիտարան
From Wikipedia, the free encyclopedia
Գրինվիչի աստղադիտարան (անգլ.՝ Royal Observatory, Greenwich, ավելի վաղ՝ Royal Greenwich Observatory (RGO), Անգլիայի հնագույն աստղադիտարանը։ Հիմնադրվել է 1675 թվականին, Լոնդոնի համանուն արվարձանում։ Մթնոլորտային անբարենպաստ պայմանների պատճառով 1950-ական թվականներին Գրինվիչի աստղադիտարանը տեղափոխվել է Սասեքս՝ հնադարյան Հերսթմոնսյու ամրոցը (70 կմ Գրինվիչից դեպի հարավ), որտեղ բացի հին գործիքներից (76 և 70 սմ ռեֆլեկտորներ, 66 սմ ռեֆրակտոր, միջօրեական շրջաններ) տեղակայվել է Իսահակ Նյուտոնի անվան աստղադիտակը (հայելու տրամագիծը՝ 2,5 մ)։ Աստղերի դիրքերի և ժամանակի որոշումից զատ Գրինվիչի աստղադիտարանում զբաղվում են ծովային և օդային աստղագիտական տարեգրքերի հրատարակությամբ, հետազոտում երկնային օբյեկտներ ու երևույթներ։ Գրինվիչի աստղադիտարանի տնօրենը կրում է «Թագավորական աստղագետ» տիտղոսը։
Գրինվիչի աստղադիտարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան և տեսարժան վայր |
Կազմված է | Altazimuth Pavilion At The Royal Observatory? |
Մասն է | Maritime Greenwich? և Գրինվիչի թագավորական թանգարաններ |
Աստղադիտարանի կոդ | 000 |
Երկիր | Միացյալ Թագավորություն[1] |
Վայր | Գրինվիչ և Գրինվիչ |
ԲԾՄ | 68 մետր |
Հիմնադրվել է՝ | մարտի 4 (14), 1675[2] |
Բացեց | Չարլզ II Ստյուարտ |
Ճարտարապետ | Քրիստոֆեր Ռեն |
Կայք | rmg.co.uk/royal-observatory/(անգլ.) |
Royal Observatory, Greenwich Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.