Գուր-Էմիր

From Wikipedia, the free encyclopedia

Գուր-Էմիրmap

Գուր-Էմիր (ուզբ.՝ Go'ri Amir Maqbarasi), 14-րդ դարի ճարտարապետական հուշարձան դամբարան Սամարղանդում։ Թեմուրի հրամանով կառուցվել է Մուհամեդ Սուլթանի ճարտարապետական համալիրում (XV դարի վերջին պահպանվել է մասամբ)։ Դամբարանի ութանիստ ծավալը պսակված է բարձր թմբուկով գնդա-կոնային, կողավոր գմբեթով։ Բազմագույն ու ճոխ է արտաքին ու ներքին հարդարանքը։ Ուլուգբեկի օրոք (1420-ական թվականներին) ընդարձակվել է։ Գուր-Էմիրում են թաղված Լենկթեմուրը, Ուլուգբեկը և այլ Թեմուրյաններ։ 1967 թվականին և 1994–1996 թվականներին կառույցը վերականգնվել ու մասամբ վերակառուցվել է։

Արագ փաստեր Գուր-Էմիր ուզբ.՝ Go'ri Amir Maqbarasi, Տեսակ ...
Գուր-Էմիր
ուզբ.՝ Go'ri Amir Maqbarasi
Thumb
Տեսակդամբարան
Երկիր Ուզբեկստան
ՎարչատարածքՍամարղանդ
Մասն էSamarkand – Crossroad of Cultures?
Հիմնվել է1403
Կառուցման սկիզբ1403
Կառուցման ավարտ1404
Ճարտարապետություն
ՈճԹեմուրյան ճարտարապետություն
Մինարեթներ2
Thumb
Thumb
Փակել

Հաճախ պարզապես հիշատակվում է որպես մոնղոլ-թաթարական[1] նվաճող Թեմուրի (հայտնի է նաև Լենկթեմուր, Թամերլան անուններով) դամբարան։ Այն կարևոր տեղ է զբաղեցնում Կենտրոնական Ասիայի ճարտարապետության պատմության մեջ[2]՝ որպես այդ կարգի առաջին կառույցներից մեկը, որը ծառայել է իբրև նմուշօրինակ և զգալի ազդեցություն է թողել մոգոլական նմանատիպ հետագա կառույցների վրա, ներառյալ Հումայունի գերեզմանը Դելիում և Թաջ Մահալը՝ Ագրայում, որոնք կառուցվել են Թեմուրի հնդկաստանյան մոնղոլ-թաթարական հետնորդների կողմից[3]՝ հնդկական ու կենտրոնաասիական ճարտարապետությունների որոշակի տարրերի համադրությամբ[4]։

Դամբարանը պսակող գմբեթը մոտավորապես 34 մետր բարձրություն ունի և շրջապատված է շուրջ 25 մ բարձրությամբ մինարեթներով։ Գմբեթը ծածկված է բաց կապույտ սալիկներով։ Բարձր թմբուկը պատված է զարդանախշերով և Մուհամեդի անվան արձանագրությամբ, որն արված է քուֆերեն գրերով։

Պատմություն

Դամբարանը կառուցվել է 1405 թվականին Սամարղանդում, Թեմուրի հրամանով՝ նրա ծոռ Մուհամմադ Սուլթան Միրզայի ողբերգական մահից հետո։ Ճարտարապետը պարսիկ Մահմուդ Իսֆահանի Մոհամմեդն էր։ Թեմուրի մահից հետո նրա մարմինը տարվել է Սամարղանդ և ամփոփվել Գուր-Էմիրում։ Թեմուրի հարազատների աճյուններն ամփոփվել են բակի անկյուններում։ Դամբարանի ներսում, ի թիվս այլոց, թաղվել են Թեմուրի որդին՝ Շահրուխը և թոռը՝ միջնադարի նշանավոր գիտնական և քաղաքական գործիչ Ուլուգբեկը. վերջինս 1425 թվականին ավարտի էր հասցրել դամբարանի կառուցումը, արևելյան պատի մեջ բացել էր տվել նոր դուռ՝ համարելով, որ արդեն գոյություն ունեցող հյուսիսային մուտքը անհարգալից վերաբերմունքի արտահայտություն է հանգուցյալի հանդեպ։

Ուզբեկստանի ռուսական օկուպացիայի ժամանակ՝ 1868 թվականին գողացել են դամբարանի դռները. դրանցից մեկը ներկայումս գտնվում է Լոնդոնում, երկրորդը՝ Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում, իսկ երրորդը՝ Ուզբեկստանի պատմության պետական թանգարանում։

Լեգենդներ

Թեմուրի գերեզմանը ծածկված է նեֆրիտե տապանաքարով, որի վրա արձանագրված է սպառնալից այսպիսի գրություն. «Ով խաթարի տիրակալի խաղաղությունը, կսկսի պատերազմ, որի նմանն աշխարհը դեռ չի տեսել»[5]։ Չնայած դրան՝ 1941 թվականի հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը գերեզմանը բացվել է, որպեսզի խորհրդային անվանի հնագետ, մարդաբան Միխայիլ Գերասիմովը կարողանա վերստեղծել աշխարհակալ Թեմուրի դեմքի տեսքը, և, ըստ մի լեգենդի[6], շիրիմը բացելու հենց հաջորդ օրը գերմանացիները հարձակվել են ԽՍՀՄ-ի վրա։

Ըստ մեկ այլ ավանդազրույցի՝ Նադիր շահը, որ կուռքի տեղ պաշտում էր Թեմուրին և ջանում էր նմանվել վերջինիս ու նույնիսկ գերազանցել դաժանությամբ, 1740 թվականին կարգադրել է նրա շիրմաքարը բերել ու տեղադրել իր գահին մոտեցնող աստիճաններից մեկի փոխարեն։ Շիրմաքարը տեղափոխելիս կիսվել է։ Դա մեկնաբանվել է որպես վատ նախանշան, և քանի որ շահի մի շարք ձեռնարկումներ անհաջողության են մատնվել, նա, անսալով խորհրդատուներին, կարգադրել է շիրմաքարը վերադարձնել նախկին տեղը՝ Գուր-Էմիր դամբարան։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.